Քիմիայի ասպարեզում Նոբելյան դափնեկիրները
2018 թվականին քիմիայի գծով Նոբելյան դափնեկիրներն են ամերիկացի գիտնական և ինժեներ Ֆրենսիս Առնոլդը ֆերմենտների ուղղորդված Էվոլյուցիայի համար, ամերիկացի քիմիկոս Ջորջ Սմիթը և բրիտանացի կենսաքիմիկոս, սըր Գրեգորի Վինտերին պեպտիդների ու հակամարմինների ուսումնասիրման համար:
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին նշված է մրցանակաբաշխության կայքում։
«Նոբելյան շաբաթը» մեկնարկել է հոկետմեբրի 1-ին ու կշարունակվի մինչև հոկտեմբերի 8-ը։ Նախօրեին հայտարարվել էր Բժշկության ասպարեզում 2018 թվականի Նոբելյան դափնեկիրները։ Նրանք էին Ջեյմս Ալիսոնը և Տասուկո Հոնջոն, որոնք մշակել են քաղցկեղի իմունոթերապիայի նոր մեթոդ:
Պարգևատրման արարողությունը կկայանա, ավանդույթի համաձայն, դեկտեմբերի 10-ին: Այս տարի Նոբելյան յուրաքանչյուր մրցանակի արժեքը 9 միլիոն շվեդական կրոն է՝ շուրջ 940 հազար դոլար:
Հարակից հրապարակումներ`
- Ֆիզիկայի ասպարեզում Նոբելյան դափնեկիրները
- Բժշկության ասպարեզում Նոբելյան մրցանակը հանձնել են քաղցկեղի բուժման նոր մեթոդների համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան