Կալանքի կիրառման պրակտիկան փոխվել է և ավելի քիչ թվով մարդիկ են կալանավորվում. վարչապետ
Գործադիրը հավանություն է տվել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներակայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությանը:
Ըստ հիմնավորման՝ օրինագծի ընդունումը հնարավորություն կտա զգալիորեն բեռնաթափել քրեակատարողական հիմնարկները՝ մասնակիորեն լուծելով դրանց գերբեռնվածության խնդիրը։ Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխության համաձայն՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը պետք է հաշվակցվի ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ 1 օրը հաշվելով 1,5 օրվա դիմաց: Նախատեսվում է նաև նախագծին տալ հետադարձ ուժ:
Կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ: Գործադիրի առաջարկության համաձայն, մասնավորապես, նախագծով կարգավորված չէ այն հարցը, թե դրա ընդունման արդյունքում ինչպես վարվել այն դատապարտյալների հետ, որոնց պատժի վերահաշվարկի արդյունքում կստացվի, որ դատարանի կողմից սահմանված պատժից ավելի ժամկետով «գտնվել են» քրեակատարողական հիմնարկում:
«Պարոն Մարուքյանի առաջարկած նախագծի հիմնական շարժառիթը ՔԿ-ների բեռնաթափումն է, որը ինչ-որ ձևով կապ ունի համաներման հետ: Եվ քանի որ համաներում հայտարարելու ենք, կարծում եմ՝ այդ խնդիրը լուծվում է: Մանավանդ, որ մեզ մոտ իսկապես հիմա կալանքի կիրառման պրակտիկան փոխվել է. ավելի քիչ թվով մարդիկ են կալանավորվում և ՔԿ-ների գերբեռնվածության խնդիրն էլ լիարժեք լուծված է: Նպատակը, որը դրված է նախագծում, կարծում եմ՝ լուծում ենք, և հավելյալ բարդություններ առաջացնելու խնդիր չկա»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը կքննարկվի դռնփակ ռեժիմով. վարչապետ
- Համաներման վերաբերյալ նախապես չի կարելի խոսել. Արդարադատության նախարար
- Նախաքննական մարմնի չարաշահումները՝ քիչ հավանական
- Մարուքյանն առաջարկում է նախնական կալանքի 1 օրը հաշվել ազատազրկման 1.5 օր
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան