Ռոնալդուին հեռացրել են Պորտուգալիայի հավաքականից
Ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուին արգելել են մասնակցել Պորտուգալիայի հավաքականի խաղերին։ 360tv.ru-ն, հղում անելով Associated Press-ին, գրում է, որ որոշումն ընդունվել է ֆուտբոլիստին բռնաբարության մեջ մեղադրելու հիման վրա։
Ռոնալդուն չի կարող մասնակցել հավաքականի՝ Լեհաստանի և Շոտլանդիայի հետ հանդիպումներին։
Ֆուտբոլիստը մեղադրվում է ամերիկացի Քեթրին Մայորգային բռնաբարելու մեջ։ Աղջկա խոսքով, դեպքը տեղի է ունեցել 2009 թվականի, բայց երբ Ռոնալդուն իրեն վճարել է 375 միլիոն դոլար լռության համար, նա հայտարարությունը հետ է վերցրել ոստիկանությունից։ Ֆուտբոլիստն ասել է, որ աղջիկը ստում է, խոստացել է դատի տալ ԶԼՄ-ին, ով հրապարակել է ամերիկուհու հայտարարությունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան