Սերբիան երբեք չի ճանաչի Կոսովոյի անկախությունը. Ալեքսանդր Վուչիչ
Սերբիայի 5-րդ նախագահ Ալեքսանդր Վուչիչի խոսքերով՝ իր երկիրը չի ճանաչի Կոսովոյի անկախությունը, որքան էլ դա ցանկանա Արևմուտքը, գրում է mk.ru-ն՝ հղում անելով ՏԱՍՍ գործակալությանը:
«Ինչ վերաբերում է միջազգային գործոններին, ես չեմ պատկերացում, թե Արևմուտքն ինչ է ուզում մեզանից: Սերբիան Կոսովոյի անկախությունը չի ճանաչի, եթե նույնիսկ գլխիս մահակներով հարվածեն: Մենք ամեն ինչ կանենք խաղաղությունը պահպանելու համար, բայց ես երբեք չեմ ընդունի Կոսովոյի անկախությունը: Պետք է խոսել, երկխոսությունը պետք է նախընտրել խնդրի այլ լուծումներից, բայց դա միայն սերբերից կախված չէ»,- Սերբիայի նախագահի խոսքն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան