Լոռու փոխմարզպետը հրաժարական է ներկայացրել
Լոռու փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանը հայտարարել է իր հրաժարականի մասին։
Մարզպետարանից Panorama.am-ն իր գոհունակությունն է հայտնել Հրանտ Մարգարյանին իրեն այս պաշտոնում աշխատելու և դրսևորվելու հնարավորություն տալու համար, նշելով, որ առնվազն արդարացի չի լինի շարունակել աշխատանքը, քանի որ ինքը, անկուսակցական լինելով, առաջադրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից:
Նա նշել է՝ քանի դեռ ՀՀ վարչապետը չի ստորագրել հեռացման դիմումը, ինքը կշարունակի նույն ոգևորությամբ ու եռանդով աշխատել՝ ի նպաստ Լոռու մարզի բնակչության: