Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ում «Իրանը ռմբակոծել ցանկացողներ կան»
ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը մեծացնում է Վաշինգտոնի և Թեհրանի միջև «թեժ հակամարտության» ռիսկը։ Այս մասին հայտնում է «Ռաշա թըդեյը»։
«Թրամփը մեծացրել է այն բանի հավանականությունը, որ տարածաշրջանում հակամարտություն լինի, որովհետև կան մարդիկ, որոնք կցանականային, որ ԱՄՆ ռմբակոծեր Իրանը»,- ասել է նախկին պաշտոնյան։
Ավելի վաղ Ջոն Քերին խոստովանել էր, որ պետքարտուղարի պաշտոնը թողնելուց հետո հանդիպել է Իրանի ղեկավարության հետ, այդ թվում՝ միջուկային գործարքի քննարկման համար։
Դոնալդ Թրամփն իր հերթին Քերիին մեղադրել է իրանի իշխանությունների հետ անօրինական հանդիպումների մեջ։