Բաշար Ասադի կնոջ առաջին լուսանկարները՝ քիմիոթերապիայի կուրսից հետո
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի 42-ամյա կինը քիմիոթերապիայի կուրսից հետո հրապարակել է առաջին լուսանկարները։ Ասմա Ասադը սկսել է պայքարել չարորակ քաղցկեղի դեմ օգոստոսից։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, բժիշկները նշում է, որ նա առողջանալու մեծ հնարավորություն ունի։ Լուսանկարներում Ասադի կինը գլխաշորով է։
Հիշեցնենք, որ երբ նոր էր Ասմա Ասադի մոտ ախտորոշվել հիվանդությունը, նա ուղերձով դիմել էր ժողովրդին. «Ես այն ժողովրդից եմ, որը աշխարհին սովորեցրել է հաստատակամություն, ուժ և դժվարություններին դեմ հանդիման նայելու ունակություն։ Իմ վճռականությունը բխում է ձեր վճռականությունից և հաստատակամությունից»։