Հասարակություն 11:13 08/10/2018 Հայաստան

Վիրտուալ հեղափոխության փորձարկում

Հետաքրքիր ժանր է հակաուտոպիան: Նախ մտածում ես, որ  հոռետես հեղինակն անսանձ  երևակայություն ունի: Բայց  մտորելով, թե ինչ աստիճանի ենք գերի դարձել ընդամենը 25-30 տարում մեր կենցաղն ու առօրյան աներևակայելի հեշտացրած սմարթֆոնների, անդրոիդների, ամենատես ու ամենագետ համացանցի ձեռքին՝ գիտակցում ես, որ այնքան էլ աբսուրդ չեն հակաուտոպիստական զառանցանքները՝ մարդկությունը  ուղղորդող-ղեկավարող  ինչ-որ ուժերի մասին:  Հիշում եք չէ՞, որ  հակաուտոպիկ գրքերում ու ֆիլմերում հիմնականում իքս պետության իքս մարդիկ ռեզերվացիաներում ենթարկվում են տարաբնույթ փորձարկումների՝ վերածվելով  զոմբիացված կամակատարների... 

Կարծում եմ  ընկալելի է, թե ասելիքս  ուր եմ տանում... այո՛, հե՛նց Հայաստան:
Համադրելով ապրիլից  (անկասկած,  ամեն ինչ շատ ավելի վաղ էր սկսվել, պարզապես սովորություն չունենք հենց սաղմում խեղդել չարիքը՝ մեծամտորեն կարծելով, թե ապահովագրված ենք արտաքին ազդեցության վտանգներից) կատարվող իրադարձությունները՝ կարող ենք ասել, որ Հայաստանում հաջողությամբ փորձարկվեց վիրտուալ  հեղափոխության մոդելը:  Գլխավոր դերում Նիկոլ Փաշինյանն է, իսկ  գործիքը՝ սոցիալական ցանցերը, հատկապես Հայաստանում մեծ մասայականություն վայելող Ֆեյսբուքը: Ֆանտազիա մենք էլ ունենք, և կարող ենք լուրջ-անլուրջ ենթադրել Ֆեյսբուքի դերը վերջին 5-6 ամիսների իրադարձություններում:

Օրինակ.
- ՖԲ-ն փոխարինեց միլիարդավոր  թռուցիկների: Պատկերացնո՞ւմ եք՝ չտիրապետելով  ռադիո-հեռուստացույց  տեղեկատվական ռեսուրսներին,  հատկապես սկզբնական շրջանում ի՜նչ ահռելի  քանակությամբ  թռուցիկներ կպահանջվեին  ամեն օրվա   ակցիաների  վայրերի և սցենարների տեղեկացման համար: Իսկ Փաշինյանի ՖԲ աշխատանքային խումբը, եղած-չեղած անձանց անուններով, անհրաժեշտ տեղեկացումների  անխնա տարածմամբ աշխարհով մեկ սփռում էր կոչերը՝ ստեղծելով հսկայական   մասնակցության տպավորություն:
- Արդեն մայիս-հունիսին, ԱԺ-ում տարած հաղթանակից ոգևորված Փաշինյանի կողքին ժողովրդի  քանակի ավելացմանը զուգընթաց, ՖԲ-ում գրեթե անմիջապես հեռացվում էին դեմ կարծիքները: Եվ մի պահ տպավորություն ստեղծվեց, որ աշխարհասփյուռ ողջ հայությունը միայն մեկ ելք ու հերոս ունի:
- Գրեթե նույն ժամանակ հիանալի հասկանալով, որ էյֆորիան այնքան էլ  միասնական չէ, ֆեյսբուքցիները սկսեցին ընկերների շարքերից հեռացնել հակառակ կարծիք ունեցողներին՝ անտեղի նյարդեր չփչացնելու համար: Սակայն հեռացնելը վերաբերում էր միայն իրենց մասնակցությամբ գլխաքանակ ապահովող կողմ կամ դեմ մարդկանց: Իրական դերակատարները՝ օրական նոր էջեր բացելով և ՛՛ֆեյքեր-լայքերով՛՛, հայհոյանքների ու սպառնալիքների կեղտաջրերով լռեցնում-մեկուսացնում-ասպարեզից հանում էին  վերին ուժին հակառակ խոսք ասողներին:
-  Իսկ ամենից ազդեցիկը  վարչապետի ՖԲ պարտադիր ելույթներն են (պատկերացնում եք՝ ինչ ծաղրալից քննադատության կարժանացներ նախկին ընդդիմադիրը որևէ իշխանավորի, ում կողմից այսքան լայն շրջանառության մեջ կդրվեին օտարների ՛՛դուխովն՛՛ ու ՛՛լայվը՛՛): Արդյո՞ք հանրության հանդեպ անափ սերն է այդ միակողմանի շփումների պատճառը:
Հազիվ թե ...   Եկեք վերհիշենք՝  ապրիլ ամսից սկսած եղե՞լ է գեթ մեկ օր, որ Փաշինյանը հեռուստատեսությամբ, կամ որ ավելի կարևոր է՝ ֆեյսբուքյան տիրույթում չի երևացել: Դժվար է մտաբերել: Ակամա մտածում ես, որ դա ևս վիրտուալ հեղափոխության պարտադիր պայմաններից է... Ինչպես հակաուտոպիկ գործերում են հաբերի ու չիփերի միջոցով մշտական մշուշված վիճակում պահում զանգվածներին, այնպես էլ ֆեյսբուքյան հեղափոխության  հերոսն ամեն օր պետք է նայի իր  հետևորդների աչքերին և  խոսք հղի նրանց, որպեսզի կախարդանքը չչքվի:  Գուցե հենց ՖԲ-ն է այն խորհրդավոր կախարդական փայտիկը, որի ուժին այդքան վստահ էր Փաշինյանը: Բայց խոստովանենք, որ ազդում է: Օրինակ, Երևանի ավագանու ընտրության օրը մասնակցության տոկոսը միանգամից վերընթաց ապրեց՝ Փաշինյանի փարիզյան ՛՛լայվից՛՛ հետո (ժամը 17-ի դրությամբ եղած  34 տոկոսը շատ արագ դարձավ 43):  Զուգադիպությո՞ւն է... գուցե: Հապա  հոկտեմբեր 2-ին ՖԲ կոչից հետո հավաքված տասնյակ հազարնե՞րը: Սիրում-պաշտո՞ւմ  են առաջնորդին... գուցե: Այնուամենայնիվ, կատարվածն  ավելի շատ  նման էր կույր ենթակայության դրսևորման, քան հիմնավորված բողոքի: Հավաքվածների գոնե  կեսը գիտե՞ր, թե   ինչի դեմ էր բողոքում կամ այդ օրինագիծն իրենից ինչ էր ներկայացնում:  Խիստ կասկածում եմ:

Հավատացնում եմ, սրանք ՛՛սև՛՛ քաղաքացու դատարկ չարանենգություններ չեն: Վաղը մյուս օրը մեզ սպասում են շատ անկանխատեսելի իրադարձություններ, որոնցում մեծ դեր է վերապահված լինելու հենց փողոց փակող ՛՛սպիտակ՛՛ քաղաքացիների վայկրենական արձագանքին: Բայց գոնե ճշտեք՝ ինչի համար եք փողոց դուրս գալիս, և  կոչ-հրահանգներին ենթարկվելուց առաջ մի մոռացեք, որ  բոլորիս հավատը մեկն է՝  մենք  Հայաստանյայց Առաքելական եկեղեցու զավակներ ենք (աղանդավորները ագրեսիվ են, բայց քիչ են), բոլորս աշխարհի ամենից միատարր ազգաբնակչություն ունեցող երկրի քաղաքացիներ ենք,  Հայաստանը մեր բոլորի հայրենիքն է, որտեղ իշխանավորները գալիս-գնում են, ժողովուրդը մնում է: Մենք իրար թշնամի ու հակառակորդ չենք: Մենք մեկ  արտաքին թշնամի ունենք, և նրա  տեղը  լավ գիտենք: Իրար դեմ կանգնելուց առաջ  մի  պահ մտածենք՝ ինչի՞ համար... ախր,  մեծ հաշվով, ժողովրդի մեջ  հեղափոխության-հակահեղափոխության հարց չկա, հնի-նորի հարց չկա, հանրապետականի-ելքի հարց չկա, Սերժ-Նիկոլի հարց չկա... Կա արժանապատիվ ապրելու ցանկություն, և մեկ մտահոգություն՝ Հայաստանի անվտանգությունը: Պատրա՞ստ ենք այն զոհաբերել ինչ-որ անձանց քաղաքական հավակնություններն իրականցնելու  համար: Երբե՛ք:

Հավատացե՛ք, ողջ աշխարհում գունավոր-ծաղկավոր հեղափոխություններով պետություններ քանդած ուժերը երևակայություն չեն, նրանք իրական են և նրանց ճանկերը հիմա մեզ վրա են փորձարկվում: Եթե անգամ իրենք չեն նախաձեռնել, ապա մեր քաոսային վիճակից հաստատ  կօգտվեն: Միայն մեր միասնականությամբ կարող ենք նրանց  անհաջողության մատնել: Չարենցին պաշտում ենք, բայց ցավոք,  ՛՛հայ ժողովրդի միասնականության՛՛ նրա պատգամը  միայն օրհասական պահերին ենք հիշում: Եկեք չմոռանանք, որ սա ներքին  փորձություն է, և հաղթանակն էլ, պարտությունն էլ բոլորինս է լինելու...     

Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:00
Մասնակցում եմ պայքարին, որ այն մի թիզ հողը, որը հայինն է, ոչ մի միլիմետր չտան ուրիշի.Արցախյան ազտամարտի էստոնացի մասնակից
Ազգությամբ էստոնացի, արցախյան պատերազմի մասնակից Ֆելիքս Բուրմանը Panorama.am -ի հետ կիսվեց, թե ինչու է այսօր Հանրապետության հրապարակում՝ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
23:35
Փաշինյանի նմանները կառչած են մնալու իրենց աթոռից մինչև վերջին հայը. Արշակ Կարապետյանի հայտարարությունը
«Համահայկական Ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
23:24
Եթե էս մարդը մնաց ղեկավար, էս երկիրն էլ ենք կորցնելու. Շահումյանցի Արա Հովհաննիսյան
«Մենք մերը կորցրել են, գոնե Հայաստանը կարողանանք պահել, ես ժողովուրդը մեղք է։ Եթե էս երկրի ղեկավարը մնաց էս երկիրն էլ ենք կորցնելու։ Էս...
Աղբյուր` Panorama.am
23:05
Հունահայոց կազմակերպություններն իրնց զորակցությունն են հայտնել «Տավուշն հանուն հայրենիքի» շարժմանը
Հունահայոց Ազգային Առաջնորդարանը, Հայ Կաթողիկե Եկեղեցին, մի շարք  կազմակերպություններ իրենց զորակցությունն են հայտնել «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
22:31
Սա Սրբազանի պայքար չէ՝ սրբազանագույն պայքար է. Նկարիչ Վալերի Խաչատրյան
«Ակնկալիքս այն է որ անպայման պետք է փոփոխություն լինի, իշխանությունը պետք է հրաժարական տա, որովհետև մենք երկիր չունենք մաս-մաս վաճառելու։...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովին
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-10-ը Վաշինգտոնում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների...
Աղբյուր` Panorama.am
21:13
Իշխան Զաքարյան գո՛ղ, չես փախչելու․ քեզ բերելու են՝ Նիկոլին դեմ քվեարկես․ Նաիրա Զոհրաբյան
Աժ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց, որ ընդդիմությունը դե յուրե ունի 36  մանդատ՝...
Աղբյուր` Panorama.am
21:09
Սյունիքի մարզում բախվել են «Opel Zafira»-ն ու «KamAZ»-ը, կա 2 զոհ, 1 վիրավոր
Մայիսի 10-ին, ժամը 18:30-ի սահմաններում Սիսիան-Նորավան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira» և «KamAZ» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
20:57
Վաղն անհնազանդության ակցիաներ են լինելու, հանրահավաքը՝ կիրակի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը հանրավաքի ավարտին ներկայացրեց ծրագրային քայլերը։ «Վաղն անհնազանդության ակցիաներ են լինելու։ Կիրակի օրը երեկոյան՝...
Աղբյուր` Panorama.am
20:44
Հայելի պահեք ձեր մոտ, տնից դուրս գալուց և տուն գնալուց հայելու մեջ նայեք և տեսեք ձեզ․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ավարտին  անդրադառնալով իր անունն այս կամ այն ուժի հետ կապելուն, ասաց․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Սամբիստ Մայիս Ներսիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնության մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգի եզրափակչում Մայիս Ներսիսյանը ջախջախիչ...
Աղբյուր` Panorama.am
20:11
Նայեցի սրբազանի աչքերին, ասացի՝ հավատում եմ Ձեզ,եթե խաբնվեմ, կկորցնեմ հավատը մարդկության նկատմամբ․ Անաիս Սարդարյան
Դերասանուհի Անաիս Սարդարյանը Հանրապետության հրապարակի դեմահարթակ դուրս է եկել համպատրաստի, ասում է՝ տեղյակ չի եղել, որ խոսելու է։ «Ես...
Աղբյուր` Panorama.am
20:09
Նորաստեղծ «Սրբազան պայքար» ալիքին րոպեների ընթացքում հազարավոր մարդիկ բաժանորդագրվեցին
Հանրապետության հրապարակում քիչ առաջ դերասանուհի Անաիս Սարդարյանը հայտարարեց, որ ստեղծվել է Թելեգրամի «Սրբազան պայքար» անունով ալիք։...
Աղբյուր` Panorama.am
19:58
Իմ ժողովուրդ, մենք ձեզ ծառա, այս պայքարը գեթ մեկ անգամ արժանապատիվ ձևով մինչև հաղթական ավարտը հասցնելու. Գասպարյան
Հանրապետության հրապարակում ընթացող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին  «Ջենեսիս Արմենիա» ուղեղային...
Աղբյուր` Panorama.am
19:56
Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան
«Հայրենակիցներ ջան, երեկ մենք տասնյակ, ես կասեի՝  հայուր հազարավոր մեր հայրենակիցներով ցույց տվեցինք, որ տեր ենք մեր հայրենիքին, մեր...
Աղբյուր` Panorama.am
19:48
Քաղաքագետ. Նույնիսկ կարելի է մի երկու օր հանրահավաք չանել
Քաղաքագետ Ստեփան  Դանիելյանը գրում է. «Այսօրվա հանրահավաքի մասնակիցների քանակը 10-րդ կարգի գործոն է։ Երեկ հիմնական գործը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը
«Հարգելի երիտասարդություն, խնդրում եմ երբեք չմոռանալ, որ պատմության ողջ ընթացքում ամենավճռական փուլերում բոլոր կաղապարների կոտրողը,...
Աղբյուր` Panorama.am
19:32
Առաջին հերթին պետք է մաքրենք մեր տունը, որովհետև արտաքին քաղաքականությունն սկսվում է տանը․ պրոֆեսոր Ռուբեն Կարապետյան
«Ինձ համար այս շարժումը հայկական պետականության համար պայքար է»,- Հանրապետության հրապարակում «Տավուշը՝ հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
19:24
Ալիև. Այսօր մեր մի պահանջով մեզ վերադարձվեցին Ղազախի չորս գյուղեր
«Այսօր մեր մի պահանջով մեզ վերադարձվեցին Ղազախի չորս գյուղեր։ Այդպես լինելու է նաև հետագայում»,-այսօր Ադրբեջանի զինված ուժերի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան
Հանրապետության հրապարակում մեկնարկեց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։  Երկրորդ օրը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Մեր օրերում ժամանակը փող է: Բարձր գնահատելով հաճախորդների ժամանակն ու հարմարավետությունը՝ Կոնվերս Բանկն առաջարկում է լուծում բոլոր այն...
Աղբյուր` Panorama.am
18:53
Այսօր ակցիայի մասնակից 10 քաղաքացի բերման է ենթարկվել․ «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը հայտնում է․ «Այսօր ժամը 18:00-ի դրությամբ 095088787 թեժ գծի հեռախոսահամարին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Յուրաքանչյուր հայ պետք է կանգնի եկեղեցու և ժողովրդի կողքին․ երգիչ Սամվել Գրիգորյան
«Յուրաքանչյուր հայ և ՀՀ քաղաքացի պետք է  կանգնի եկեղեցու և ժողովրդի կողքին, իսկ հաջողությունն ինքնստինքյան իր պատուհանը...
Աղբյուր` Panorama.am
18:33
Օրվա կադրը․ Բագրատ Սրբազանը՝ Կոնսերվատորիայի մոտ
Լուսանկարիչ Նարեկ Ալեքսանյանի «Բագրատ Սրբազանը՝ Կոնսերվատորիայի մոտ» տարածում է գտել սոցիալական ցանցերում։ Հիշեցնենք, որ այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:10
Անվճար առաջնային իրավաբանական օգնություն բերման ենթարկվածներին․ Փաստաբանների պալատ
Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում հավաքներ իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ տվյալներ ստանալուց անմիջապես...
Աղբյուր` Panorama.am
17:57
Կիրանց - Ոսկեպար ճանապարհը այս պահին փակ է
Կիրանց - Ոսկեպար ճանապարհը այս պահին փակ է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Կիրանց գյուղի բնակիչ Գոհար Վարդանյանը։ Հիշեցնենք,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կոչ եմ անում ուսանողական խորհրդարանին չհեռանալ արմատներից
 ԵԿՄ-ից ինքնակամ դուրս եկած բժիշկ  Արայիկ Ղարիբյանը գրում է. «Ես, որպես Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Ռուբեն Վարդանյանը «Ավրորային»՝ Ավելի քան երբևէ, համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը
2024 թ․ Aurora Prize մրցանակի շնորհման արարողությանը «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ցավում եմ, որ դմփ-դմփ-հուն եք նախընտրում, ոչ թե Սրբազան Հոր հորդորը. Բաղդասարյան-Թափալցյանի թոռնուհու նամակը՝ Գյուրջինյանին
Այսօր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթի ժամանակ Վ. Բրյուսովի անվան համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան
20:18 10/05/2024

Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}