Լեհաստանում պղծել են խորհրդային զինվորների գերեզմանը
Լեհաստանի հարավ-արևելքում գտնվող Ելենյա-Գուրա քաղաքում պղծել են խորհրդային զինվորների գերեզմանատունը:
«Այսօր եմ իմացել, որ գերեզմանատանը, որտեղ թաղված են Լեհաստանի համար մարտերում զոհված խորհրդային զինվորները, կոտրել են տապանաքարերը»,-Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ պատմել է «Կուրսկ» հասարակական կազմակերպության ղեկավար Եժի Տիցը:
Սոցցանցերում հաղորդվում է, որ ավերվել է ավելի քան 20 տապանաքար: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն Լեհաստանի իշխանություններին բողոք էր ներկայացրել կապված Վարշավայում, Սոսնովցում և Օլշտինում խորհրդային զինվորների հուշակոթողների հանդեպ վանդալիզմի դեպքերի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը