Ադոլֆ Հիտլերի բարեկամը խոսել է
Ադոլֆ Հիտլերի դեռևս կենդանի տղամարդ ազգականներից վերջիններից մեկն առաջին անգամ շփվել է լրագրողների հետ: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, Ալեքսանդր Սթյուարտ-Հյուսթոնը խոսել է Bild թերթի աշխատակիցների հետ։ Նա պատմել է, թե ինչ է մտածում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասին։
«Թրամփը վերջին մարդն է, ումով ես կարող եմ հիանալ։ Նա, անշուշտ, իմ ֆավորիտներից չէ»,- ասել է նա։
Սթյուարտ-Հյուսթոնը նշել է, որ ամերիկացի առաջնորդի հայտարարությունները հաճախ զայրացնում են
«Նաև ինձ դուր չեն գալիս ստախոսները»,- հավելել է տղամարդը։
Միաժամանակ նա նշել է, որ եթե հնարավորություն ունենար, ապա կքվեարկեր Մերկելի օգտին, որպես մարդ՝ բոլորից լավ է աշխատում։ Նրա խոսքով, կանցլերն անում է այն, ինչ պետք է, որպեսզի լուծի միգրացիոն ճգնաժամը։
Ներկա պահին Ալեքսանդրը բնակվում է Նյու Յորքում՝ Լոնգ Այլանդի հարավային ափին։ Նա 68 տարեկան է, համարվում է Հիտլերի կենդանի մնացած ազգականներից ամենամեծը։ Նա ունի ևս երկու եղբայր։ Երեքն էլ հրաժարվում էին հարցազրույց տալ ԶԼՄ-ներին այն ժամանակվանից, երբ մամուլը նրանց գտել էր։
Ալեքսանդրի հայրը եղել է Ուլյմա Պատրիկ Հիտլերը՝ Ադոլֆ Հիտլերի խորթ եղբոր որդին։ Հիտլերի ազգականը տեղափոխվել էր ԱՄՆ և ծառայել ռազմածովային ուժերում՝ պայքարելով հորեղբոր ուժերի դեմ։ Պատերազմից հետո ընտանիքը նախ փոխել էր ազգանունը Հիլլերի, իսկ հետո դարձել էին Սթյուարտ-Հյուսթոն։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը