Ռուսաստանցի ոստիկանները թմրամոլներին հայտնաբերում են Telegram-ի միջոցով
Մոսկվայի, Պետերբուրգի, Սոչիի և այլ քաղաքների ոստիկանները անցորդներից պահանջում են ապաարգելափակել հեռախոսը և ցուցադրել Telegram-ով արված նամակագրությունը, իբր թմրավաճառության դեմ պայքարի շրջանակներում։ Առաջին հերթին ստուգում են զբոսայգիների այցելուներին։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, պարզել է Tjournal-ը։
Մեսենջերի մի քանի օգտատեր պատմել են, թե ինչպես ոստիկանության աշխատակիցները ստիպել են իրենց ցույց տալ սմարթֆոնների պարունակությունը։ Ուժայիններին հետաքրքրում են ոչ իրական անուններով կամ արտասահմանյան անուններով մարդկանց հետ չաթերը, պահպանված հաղորդագրությունները, լուսանկարները, նշումները, վերջին հավելվածները։ Ընդ որում, նայում են ոչ միայն Telegram-ով, այլև WhatsApp-ով նամակագրությունը։ Հեռախոսը ցույց տալուց հրաժարվելու դեպքում, քաղաքացիներին սպառնում են բաժին տանել։
Ի պատասխան այս հրապարակմանը, ՆԳՆ-ն ասել է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Գերատեսչությունում նշել են, որ հեռախոսների զանգերի ու հաղորդագրությունների ստուգումն ապօրինի է՝ առանց համապատասխան դատական որոշման, և տուժածներին խորհուրդ են տվել դիմել ոստիկանություն։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը