Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված առերևույթ ընտրախախտումներ պարունակող 30 նյութեր մերժվել են
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում և Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում և դրան հաջորդած օրերի ընթացքում արձանագրվել է 30 դեպք, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ:
Կոմիտեից մանրամասնում են, որ արձանագրված 30 դեպքերի վերաբերյալ որոշումներ են կայացվել՝ քրեական գործ հարուցելը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի հիմքերով մերժելու մասին:
Առերևույթ ընտրական խախտումներ պարունակող 30 դեպքերից 19-ը վերաբերել է մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելուն, իսկ 11-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն:
30 դեպքերից.
- 4-ով նյութերը նախապատրաստվել են Երևան քաղաքի քննչական վարչությունում,
- 7-ով՝ Մալաթիա-Սեբաստիա
- 4-ով՝ Էրեբունի և Նուբարաշեն
- 3-ով՝ Արաբկիր
-7-ով՝ Ավան և Նոր Նորք
-3-ով՝Քանաքեռ Զեյթուն
-2-ով՝ Կենտրոն և Ներք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժիններում:
Հարակից հրապարակումներ`
- Առերևույթ ընտրախախտումների դեպքերի առթիվ նախապատրաստվում են 53 նյութեր
- Դատախազություն. Առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր
- Քննչական կոմիտե. Ստացվել է 23 նյութ արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ
- ՔԿ. Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ, ժամը 18-ի դրությամբ, ստացվել է 7 հաղորդում
- Խախտումներ կան, բայց դրանք համեմատության մեջ չեն նախորդ ընտրախախտումների հետ. Լևոն Բարսեղյան
- Ընտրախախտումների համար ՀՀ ոստիկանությունում գործում է շուրջօրյա «Թեժ գիծ» ծառայություն
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը