Որո՞նք են Ամանորն անցկացնելու ամենաէժան երկրները
Ճանապարհորդական OneTwoTrip ծառայությունը կազմել է ամենաէժան երկրների ցանկը, որտեղ ռուս զբոսաշրջիկները կարող են նշել Ամանորը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ծառայությունը պարզել է, թե որքան գումար կարժենա ճանապարհորդությունն այն մարդկանց համար, որոնք նախատեսում են Նոր Տարին տոնել արտերկրում:
Նոր տարին արտերկրում դիմավորելու համար ամենաէժան երկիրն այս պահին համարվում է Բուլղարիան: Մեկ շաբաթվա ընթացքում Բուլղարիայում երկու հոգու հանգիստը կարժենա 226,8 հազար ՀՀ դրամ (32,400 ռուբլի): Երկրորդ տեղում Ռիգան է, որտեղ մեկ շաբաթյա ուղևորությունը Ամանորին կարժենա մոտ 341 հազար դրամ (48.690 ռուբլի): Երրորդ հորիզոնականում հայտնվել է Լեհաստանը, որտեղ երկու անձը տոնական օրերն անցկացնելու համար կծախսի մոտ 346 հազար դրամ (49,400 ռուբլի):