Beeline-ի գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Summer Business School 2018-ի մասնակիցների հետ
Summer Business School-ի երկու տարվա սաներն այցելել են Հայաստանում Beeline-ի վարչական գրասենյակը։
Նախագծի 2017 և 2018 թթ․ դասընթացների մասնակիցները շրջել են ընկերության Open Space գրասենյակներով, ծանոթացել PR, մարքեթինքի և այլ ծառայությունների աշխատանքին, ինչպես նաև հանդիպել են Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի հետ։
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ 14-18 տարեկան երիտասարդներին ընկերության ղեկավարը ներկայացրել է ռազմավարական որոշումների ընդունման հիմնական գաղտնիքները և կիսվել է կարևոր որոշումներ ընդունելու սեփական փորձով։
«Այս դասընթացի մասնակիցները գտնվում են հենց այն տարիքում, երբ մարդիկ ընդունում են իրենց կյանքի կարևորագույն որոշումներից մեկը՝ այն է կատարել մասնագիտության ընտրություն։ Հուսով եմ, այս հանդիպումը նրանց որոշ չափով կօգնի ճիշտ գնահատել իրավիճակը և լավ ընտրություն կատարել ապագայի համար», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Summer Business School-ը ստեղծվել է 2017 թ. Slice Consulting ընկերության կողմից։ Summer Business School-ի նպատակն է դպրոցականների մոտ բիզնեսի հետ կապված հմտությունների ձևավորումը։ Մասնավորապես գործնական կապեր ստեղծելու նպատակով դասընթացի շրջանակում երիտասարդներն այցելում են Հայաստանում գործող խոշորագույն ընկերություններ, հանդիպում են այդ ընկերությունների ղեկավարների և աշխատակիցների հետ, ծանոթանում նրանց փորձին։
Մասնակիցների համար կազմակերպվում են 10-օրյա դասընթացներ քաղաքից դուրս՝ ճամբարի ձևաչափով, ինչից հետո մասնակիցները կարող են աշխատանքային պրակտիկա անցնել կամ կամավորական աշխատանքներ կատարել տարբեր ընկերություններում։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ի և Գործատուների միության աջակցությամբ դպրոցականները կուսումնասիրեն արևային էներգիայի կուտակման տեխնոլոգիան
- iPhone XS և iPhone XS Max սմարթֆոններն արդեն հասանելի են Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում
- Beeline-ի աջակցությամբ գործարկվել է ստարտափների համար նախատեսված StartHub.am տեղեկատվական հարթակը
- Հայաստանում Beeline-ի ղեկավարը դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ Արդարադատության ակադեմիայում
- Beeline-ի Ֆիքսված հեռախոսակապով զանգահարելն արդեն ավելի հարմար է և շահավետ
- Beeline-ում մեկնարկում է «Հաճախորդի օրը»
- Beeline Ստարտափ Ինկուբատորի ռեզիդենտներն ելույթ ունեցան ներդրողների առջև
- Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար
- Հայաստանում Beeline-ի աշխատակիցները մասնակցել են Համաշխարհային մաքրության օրվա աշխատանքներին