Սելենա Գոմեսն հոգեբուժական հիվանդանոցում է
Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Սելենա Գոմեսն Էմոցիոնալ պոռթկումից հետո հոսպիտալացվել է հոգեբուժական հիվանդանոց։ Լենտա.ռու-ն գրում է, որ երկու շաբաթում երկրորդ անգամ է, որ աստղը հայտնվել է բժշկական հաստատությունում։
26-ամյա դերասանուհին առաջին անգամ հայտնվել էր հիվանդանոցում սեպտեմբերի վերջին։ Աղբյուրի հաղորդմամբ, Գոմեսը մտահոգվել է արյան մեջ լեյկոցիտների քանակի նվազման պատճառով: Երգչուհին ուշադիր հետևում է իր առողջությանը՝ 2017 թվականին երիկամի փոխպատվաստման վիրահատությունից հետո:
Հոկտեմբերի սկզբին Գոմեսը կրկին հոսպիտալացվել էր արյան անալիզի վատ արդյունքների պատճառով։ Աղբյուրը հայտնում է, որ նա փորձել էր բուժհաստատությունից ինքնուրույն դուրս գալ, բայց բժիշկները հրաժարվել էին նրան թողնել, ինչի պատճառով երգչուհու մոտ էմոցիոնալ պոռթում էր եղել։ Նրան տեղափոխել էին հոգեբուժական բաժանմոււք, որտեղ նա անցնում է դիալեկտիկական վարքագծային թերապիա։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ