ՄԱԿ-ում Հեյլիի պաշտոնին հավակնող Դինա Փաուելը մերժել է Թրամփին
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի նախկին տեղակալ Դինա Փաուելը հրաժարվել է դառնալ ՄԱԿ-ում այդ երկրի մշտական ներկայացուցիչ։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Reuters-ին։
Թրամփը և Փաուելը հնարավոր նշանակման հարցը քննարկել են հեռախոսով։ Վերջինս ԱՄՆ առաջնորդին հայտարարել է, որ զգացված է նմանօրինակ առաջարկից, սակայն գերադասում է շարունակել աշխատանքը Goldman Sachs Group բանկում։
Համաձայն աղբյուրների տեղեկության՝ Թրամփը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի փոխարեն ներկայումս քննարկում է նաև երկրի ներքին գործերի նախարար Ռայան Զինկեի թեկնածությունը։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնից Նիկի Հեյլին հրաաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 9-ին։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան