Թրամփին խորհուրդ են տվել օգտագործել կանանց՝ վարկանիշի բարձրացման համար
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլիի տեղը պետք է նշանակել կնոջ։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այսպես են կարծում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնականները։ Նրանց կարծիքով, դա կօգնի երկրի ղեկավարին միջանկյալ ընտրություններից առաջ ստանալ կին էլեկտորատի աջակցությունը, որը կայանալու է նոյեմբերի սկզբին։
Այդ պաշտոնում նշանակվելու առաջարկությունից արդեն հրաժարվել է Դինա Պաուելլին՝ հայտարարելով, որ ցանկանում է շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ։ Այժմ հիմնական թեկնածուն Կանադայում ԱՄՆ դեսպան Քելլի Նեյթի Քրաֆթն է։ Թրամփին նաև այլ կին թեկնածուների են խորհուրդ տվել։
Խորհրդականները կարծում են, որ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում կնոջ նշանակումը մի քիչ կօգնի մեղմացնել հասարակության արձագանքը Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում Բրետա Կավանոյի նշանակումից հետո, ում մեղադրում են սեռական ոտնձգության մեջ։
Հարցումների համաձայն, Թրամփին այժմ աջակցում է կանանց շուրջ 30 տոկոսը, իսկ 63 տոկոսը հավանություն չի տալիս նրա գործողություններին։