Հասարակություն 13:00 15/10/2018 Հայաստան

Նիկոլոյի դասերը Նիկոլին

«Մեր օրերում մեծ գործերը հաջողվել են լոկ նրանց, ովքեր ջանք չեն թափել պահելու  տրված խոստումը, և կարողացել են մատների վրա խաղացնել ում  պետք է...»

Իտալացի Նիկոլո Մաքիավելիի /1469-1527թթ/  այս տողերը կարելի համարել նրա  հայ անվանակցի՝  Նիկոլի կյանքային   կրեդոն: Կոնկրետ այս սկզբունքով առաջնորդվելով՝ նա շարքային լրագրողից  հասավ երկրի վարչապետ պաշտոնին: Երևի լա՜վ է ուսումնասիրել: Չնայած ի՞նչ կարիք կա միջնադար հասնելու, երբ նրա կողքին է ուսուցիչը՝  մաքիավելիզմի խոշոր մասնագետ Լևոն Տեր-Պետրոսյանը: /Մաքիավելիզմ -անսկզբունք և խորամանկ քաղաքականություն, որ իր նպատակին հասնելու համար խտրություն չի դնում միջոցների մեջ /:

Հարթ չի եղել նրանց համատեղ ճանապարհը, բայցև միանում են կարևոր պահերին, քանի որ տարիներ ձգված   համաձայնություններից և տարաձայնություններից անկախ, տեսակն նրանց միավորում... ազգ ու հայրենիք չսիրող մարդու տեսակը: Գաղտնիք հո չէ... անգամ իրենք չեն թաքցնում.

Լևոն Տեր-Պետրոսյան  /25.04.1994թ./. «Կեղծ քաղաքական կատեգորիա է ազգային գաղափարախոսություն հասկացությունը, որովհետեւ ժողովրդավարության պայմաններում անհնար է ողջ ազգին համախմբել մեկ միասնական գաղափարախոսության շուրջ»։

Նիկոլ Փաշինյան  /«Հայկական ժամանակ» 9 .12.2005թ. ռուսերենով վերատպվել է 14.03. 2006թ. «Գոլոս Արմենիի» թերթում/.  «....Ես մեղադրում եմ մեր նախնիներին, անիծում եմ նրանց, որովհետև նրանք ոչինչ չեն արել, որպեսզի մենք այսօր ապրենք  ավելի արժանապատիվ ու  հպարտ:   ....Եկեք մոռանանք մեր պատմությունը, եկեք իրոք սկսենք զրոյից, ասես Աստված մեզ նոր է ստեղծել և անցյալում մենք ոչինչ  չենք ունեցել...»:

Միավորում է  նրանց ամբոխահաճ կարգախոսներով դժգոհ զանգվածներին լարման մեջ պահելու և ցանկալի ուղղությամբ սեփական նպատակներին ծառայեցնելու ձեռագիրը: Եթե ձայնն անջատած նայենք 2008-ի փետրվարյան  «խաղաղ  ցույցերի» և 2018-ի հեղափոխական էյֆորիկ նկարահանումները, ապա շատ քիչ բան է փոխվել:  Բացի իհարկե  վանկարկվող անունից՝ առաջինների ժամանակ գոռում էին «Լե՛-վո՛ն, Լե՛-վո՛ն...», երկրորդ դեպքում նույն կրքով ՝  «Նի՛-կո՛լ, Նի՛-կո՛լ...»:  Եվս մեկ դիտարկում՝ 2008-ին  ամբոխի մեջ երևաց ծածանվող հրեական դրոշ, իսկ 2018-ի օգոստոսի 17-ի «հարյուրօրյա» հանրահավաքում վեր հառնեց «Կյանքի խոսքի» փայտե խաչը... Երևի թե  արտառոց ոչինչ չկա  ազգային գաղափարախոսությունը ժխտող և նախնիներին անիծող մարդկանց աչքին:

Միավորում է նրանց սեփական արարքների մեղքը ուրիշի վրա բարդելու  սովորությունը: 2008-ի մարտի 1-ի ողջ պատասխանատվությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա գցելով՝ մտածո՞ւմ են մաքրել իրենց վրայից  արյունը: Բայց եթե ուզում են որպես ճշմարտություն պարտադրել մարտիմեկյան դեպքերի իրենց վարկածը՝  պետք է կարողանան 30 տարեկանից բարձր սթափ քաղաքացիներին կամ վերացել, կամ էլ  զանգվածաբար հիշողության կորուստով վարակել:  Չէ՞ որ  10 տարին մեծ ժամկետ չէ արյունալի իրադարձությունները մոռանալու համար:  Առավել ևս  եղած  տեսանկարհանումները չեն թողնի մոռանալ կամ  խեղաթյուրել:

Անգամ 2011-ին նկարահանված  «Հայաստանի կորսված գարունը» խիստ միակողմանի  ֆիլմում /որն,  ամենայն հավանականությամբ, այսօր ընկած է նախաքննական մարմնի կողմից մարտի մեկի բացահայտման գործում/ ակնհայտ է  «խաղաղ» ցուցարարների ուղորդումն ու բախումներին հրահրելը: Իսկ  վերջերս  համացանցում  http://politik.am/  և analitik.am-ի կողմից տարածված տեսանյութերն  ապացուցում են, որ ցուցարարների շարքերից կրակոցներ են եղել,  լսվում է նաև  հրահանգավորող ծանոթ ձայնը՝ «մեր կրակոցները նրանց ղզիկության արտահայտությունն են», «տղերքին հետ քաշեք, կամ արագ կրակեք...»։

Ի՞նչ հաշվարկով են հրապարակ նետվում իրականությունը հետ բացարձակապես կապ չունեցող, ավելին՝ իրականությանը տրամագծորեն հակառակ մեղադրանքներ... նոր սերունդներին պատմության սեփական մատուցմամբ խճճելո՞ւ համար,  թե՞ ազգային արժեքների նկատմամբ  օտարածին գաղափարների  գերակայությունն ամրացնելու համար: Հասկացանք, որ աշխարհի մակարդակով լիդերների նոր տեսակ է ձևավորվում, թող մերն էլ համապատասխանի ժամանակակից աշխարհի պահանջներին, բայց մեկ կարևոր  անխախտ պայմանով՝ ելակետը հայ ազգի և հայկական պետականության շահը պետք է լինի: 

Այս անդրադարձը ծնվեց այն հրապարակումներից, որ Տեր-Պետրոսյանը պատրաստվում է մասնակցել առաջիկա ընտրություններին, և ՀԱԿ-ը  հավանաբար դաշինքով հանդես կգա ՔՊ-իհետ: Թե ինչ  կտա այս հերթական միավորումն իրենց ՝ ժամանակը  ցույց կտա... Իսկ ցավալի փորձը զգուշացնում է, որ ոչ  մի լավ բան հայ քաղաքացուն չի սպասում: Ապահոգրվա՞ծ  ենք արդյոք 90-ականների դաժան փորձությունների կրկնությունից: Թե կարո՞ղ ենք հավաքվել և գոնե    թույլ չտալ, որ պայծառ ապագայի կարգախոսների  շղարշի ներքո իրականացվի  տրամագծորեն հակառակը:  

Եթե 90-ականների սկզբին  շրջափակում-երկրաշարժ-պատերազմ դժոխքը  և  անկախ պետություն կերտելու անփորձությունը մի տեսակ լղոզեցին իշխանությունների չգիտակցված սխալների և միտումնավոր զանցանք-հանցանքների սահմանը, ապա այսօր՝  2018-ին  ազգովին (սթափ ու լուռ հատվածին նկատի ունեմ) շատ լավ տարբերում ենք ազգ ու հայրենիք չսիրողներին, աղանդավորներիին, օտար արժեքներ կրողներին, պարզորոշ զգում ենք  ասած-արածների տողատակերը, սուտը, բազմակի  ստանդարտները միևնույն հարցի վերաբերյալ: Լղոզած պատասխանատվությունների ժամանակն անցել է,  յուրաքանչյուրն է պատասխանատու իր և իր երեխայի վաղվա օրվա համար... և՛ խոստացողը, և՛ խոստումներին հավատացողը:

 Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}