Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է «Արցախ Րութս Ինվեսթմենթ» (ԱՐԻ) կազմակերպության պատվիրակությանը: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է ԱՐԻ կազմակերպության ներգրավվածությունն Արցախի զարգացման ու շենացման գործում՝ հավելելով, որ դրա շնորհիվ Արցախում կյանքի են կոչվել մի շարք ռազմավարական ծրագրեր:
Հանդիպմանը մասնակցել են պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ