Մինսկը դեմ է ուղղափառության պառակտմանը. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը դեմ է ուղղափառության պառակտմանը։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ նովոստիին»։
Նման հայտարարություն երկրի ղեկավարն արել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպման ժամանակ։ Լուկաշենկոյի խոսքով, Բելառուսը «հիվանդագին է վերաբերվում» նրան, ինչ այս պահին կատարվում է ուղղափառ աշխարհում։
«Ցավոք, պատմության ընթացքում մեր եկեղեցին շատ հաճախ դարձել է միջպետական
հարաբերությունների պատանդ, երբեմն՝ մեր սխալ արարքների պատճառով»,- ասել է Լուկաշենկոն։
Նա հավելել է, որ պառակտմանը բացասական են վերաբերում և գիտեն դրա վտանգավոր հետևանքների մասին։
Ավելի վաղ բելառուսական եկեղեցու ղեկավարը դիմել էր հոգևոր հայրերին՝ ուղղափառության հաշտեցման համար։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ