Ռուսաստանն Իրանին կօգնի շրջանցել ամերիկյան պատժամիջոցները
Ռուսաստանը պատրաստ է օգնել Իրանին՝ շրջանցելու ամերիկյան պատժամիջոցները, գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով իսրայելական mako.co.il-ին։
Իրանի դեմ պատժամիջոցների՝ ուժի մեջ մտնելուց հետո՝ ներառյալ նավթի արտահանման արգելքը, վառելիքը կմատակարարվի Ռուսաստանի նավթամշակման գործարան, իսկ արդեն այնտեղից՝ վերջնական գնորդներին։
Իրանից Ռուսաստան նավթամատակարարումը կիրականացվի Կասպից ծովի միջոցով։ Սխեմայում նախատեսվում է ներառել նաև եվրոպական երկրներին, որոնք, ինչպես ասվում է փաստաթղթերում, պետք է «լուռ համաձայնեն այն բանի հետ, որ Իրանը շարունակելու է իր նավթը վաճառել Ասիայում»։
Նրանց գլխավոր մոտիվացիան կկայանա նրանում, որպեսզի Թեհրանին պահեն միջուկային գործարքում, որից ԱՄՆ-ը դուրս էր եկել մայիսին։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին