Ունենք որոշակի պնդումներ,որոնք անելու ենք նաև հուշագրից հետո. Գևորգ Պետրոսյան
«Ասել, որ կնքված հուշագիրը բացարձակապես փոխում է մեր հայացքները, ճիշտ չէ։ Մենք ունենք որոշակի պնդումներ,որոնք անելու ենք նաև հուշագրից հետո»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Այո, որոշակի առումով հղկում է մտցնում մեր քաղաքական դիրքորոշումների մեջ, քանի որ հուշագիրն ավելի լայնամասշտաբ փաստաթուղթ է։ Հուշագրում կողմերը շրջանցել են մանր-մունր, անձնական, ներկուսակցական ամբիցիաները։ Մենք ունենք գերխնդիր՝ բոլոր ուժերը մեկտեղել Հայաստանն այս վիճակից դուրս բերելու համար։ Իհարկե, որևէ հուշագիր ի զորու չէ հարյուր տոկոսով փարատել այն մտավախությունները, որ ունեն բոլոր քաղաքական ուժերը։ Բայց հուշագիրը գոնե զսպաշապիկ է քաղաքական անհարկի հավակնությունները գործի դնելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ հուշագրի ստորագրմամբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը որևէ մեկին թիկունքից չհարվածեց։
Գևորգ Պետրոսյանը շեշտեց՝ իրենք իրենց գործողություններից հետ չեն կանգնել, պարզապես հուշագրի առկայությունը որոշակի ուղղվածություն է մտցրել իրենց գործողություններում։
Անդրադառնալով ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու օրինագծին կողմ քվեարկելուն՝ պատգամավորը շեշտեց, որ ինքը կողմ քվեարկելով, ճիշտ է վարվել։ Խնդիրն, ըստ նրա, վերաբերել է բացառապես ԱԺ բնականոն աշխատանքային պրոցեսը չխոչընդոտելուն։
«Օրենասդրությունը մշտական կատարելագործման փուլում է գտնվում։ Իսկ ինչո՞ւ ոչ հիմա։ Այս օրենքից օգտվելու է նաև ապագա Ազգային ժողովը»,- համոզմունք հայտնեց Պետրոսյանը։
Նա դժվարացավ տոկոսային կանխատեսումներ անել՝ ի՞նչ չափով իրենց քաղաքական ուժը ներկայացվածխ կլինի ապագա խորհրդարանում, սակայն հույս հայտնեց, որ ԲՀԿ-ի բարձր վարկանիշի պայմաններում Ազգային ժողովում իրենք բավական պատկառելի ներկայություն կուենան։
Հարակից հրապարակումներ`
- Ծառուկյանի հուշագիրը դեռ որ կատալիզատոր չէ
- Հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև ստորագրված հուշագիրը
- Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան