Երևանի ավագանու խմբակցությունների ղեկավարները հայտնի են
Երևանի ավագանիում ներկայացված երեք խմբակցությունների ղեկավարներն արդեն նշանակվել են։
Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կղեկավարի Սուրեն Էյրամջյանը։ Նա դաշինքի ցուցակի 8-րդ համարն է, դասախոսում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում, տեխնիկական գիտությունների թեկնածու է։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կղեկավարի Արման Աբովյանը։ Նա ցուցակի երրորդ հորիզոնականում էր։
Երեք անդամից բաղկացած «Լույս» խմբակցությունը կղեկավարի Դավիթ Խաժակյանը։ Նա նախկինում Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարն էր։