Դատախազություն. Շիրակի մարզում վերականգնվել է պետությանը պատճառված 91 մլն դրամի վնաս
Շիրակի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարվել է 156 ուսումնասիրություն բնապահպանության, կրթության, գյուղատնտեսության ոլորտները ներկայացնող հաստատություններում:
Դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, ուսումնասիրությունների ընթացքում արձանագրված խախտումները վերացնելու, ինչպես նաև պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով Շիրակի մարզի դատախազության կողմից պատասխանատու պատկան մարմիններին տրվել են նախազգուշացումներ, ինչի արդյունքում վերը նշված բոլոր ոլորտներտներում էլ արձանագրվել է նախորդ տարիների համեմատ պատճառված վնասի վերականգնման շոշափելի բարձր ցուցանիշ: Մասնավորապես՝ այս տարվա առաջին ինը ամիսներին պետությանը պատճառված վնասը կազմել է 32.824.052 դրամ, որից 24.567.810 դրամ վերականգնվել է:
2018 թվականի 9 ամիսների ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված ուսումնասիրությունների շրջանակներում և մարզում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել են 53 նյութեր, որից 45-ով հարուցվել են քրեական գործեր: Նյութերի նախապատրաստման ընթացքում պետությանը պատճառված 1.768.890 ՀՀ դրամ գումարը վերականգնվել է:
Հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում դատախազների անմիջական հետևողականության և աշխատանքի արդյունքում վերականգնվել է պետության պատճառված 64.764.928 դրամ գումար, ինչը գրեթե 2 անգամ ավելի է նախորդ տարվա ամբողջ ժամանակահատվածի համեմատությամբ:
Մնացած վնասը վերականգնելու ուղղությամբ Շիրակի մարզի դատախազների անմիջական հսկողությամբ կատարվում են անհրաժեշտ գործողություններ:
Ըստ աղբյուրի, հաշվետու ժամանակահատվածում պետական շահերի պաշտպանության հարցերով մարզի դատախազության դատախազների կողմից դատարան է ներկայացվել 3 հայցադիմում՝ 1.133.010 ՀՀ դրամ գումար պետական բյուջե վերականգնելու պահանջով, որոնք գտնվում են քննության փուլում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը