ԱԺ-ն ստանում է վերահսկողական այլ գործիք, որի երաշխիքը հանդիսանում է CEPA-ն. Արմեն Աշոտյան
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի կանոնակարգը։Ինչպես նշեց զեկուցող, հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական հարաբերությունների պատմությունը մոտ 20 տարվա վաղեմություն ունի։
«1999 թվականին ուժի մեջ մտած գործընկերության պայամանգրով Հայաստան-ԵՄ ձևաչափում տեղ գտավ նաև խորհրդարանական համապատասխան ֆորմատը։ 2017 թվական նոյեմբերին Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ համաձայնագիրով նախատեսված է միջխորհրդարանական ձևաչափի մակարդակի բարձրացում, և այսուհետ այդ ձևաչափը կոչվելու է գործընկերության։
Սա նշանակում է, որ համապատասխան հոդվածով խորհրդարանին տրված լիազորույթուններն ընդլայնվում են, մասնավորապես, խորհրդարանական ձևաչափը կարող է ունենալ համանախագահներ, ստեղծել ոլորտային ենթահանձնաժողովեր։ Այս ձևաչափի թիվ մեկ առաքելությունը լինելու է վ երահսկել գործադիր իշխանության կողմից CEPA-ի իմպլեմենտացիան։ Այսինքն՝ այս նոր ձևաչափին հաշվետու է լինելու ԱԳ նախարարի և ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարի՝ տիկին Մոգերինիի կողմից ղեկավարվող գործընկերության խորհուրդը»,- նշեց Արմեն Աշոտյանը։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձն աժողովի նախագահը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ խորհրդարանն այսպիսով ստանում է ոչ միայն ներպետական վերահսկողության լծակներ, այլ ստանում է վերահսկողական այլ գործիք, որի երաշխիքը հանդիսանում է CEPA-ն։
«Դա ենթադրում է, որ Հայաստանի և Եվրամիության միջև պետք է նոր կանոնակարգ ստորագրվի։ Մոտակա նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի վերջին, և այս հարցը հրատապ է, որպեսզի այս Ազգային ժողովը հասցնի կյանքի կոչել միջխորհրդարանական համագործակցության նոր ձևաչափը, Հայաստան-ԵՄ խորհրդարանական հարաբերությունները մեկ աստիճան բարձրացնելու իր առաքելությունը»,- ասաց Արմեն Աշոտյանը։
«Ելք» խմբակցույան պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հարց ուղղեց՝ արդյոք ճիշտ չէ՞ր լինի քննարկումներն իրականացնել եվրաինտեգրման հարցերի մշտական հանձաժողովի հետ համատեղ՝ արդարության սկզբունքը պահպանելու համար։
Աշոտյանը պատասխանեց, որ իրականում երկու հանձնաժողովների մանդատները համադրվում են, հարցը մեղմանում է նրանով, որ Եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիսանում է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։
Նիստի ավարտին Արմեն Աշոտյանը ներկայացված կանոնակարգը դրեց քվեարկության։ Փաստաթուղթը միաձայն ընդունվեց։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան