Շարմազանով. ԼՂ հակամարտությունը չունի կրոնական երանգ
Հայաստանի հիմնական մարտահրավերներն են անվտանգությունը, ԼՂ հիմնահարցի չկարգավորված լինելը, Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը: Այս մասին հայտնել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջազգային խորհրդի մարդու իրավունքների հարցերով միջազգային հասարակության նախագահ Թոմաս Շիրմախերի և Բոննի համալսարանի պրոֆեսոր Քրիստին Շիրմախերի հետ Երևանում տեղի ունեցած հանդիպմանը։
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարության՝ ԼՂ հակամարտությունը մահմեդականների և քրիստոնյաների միջև կրոնական կոնֆլիկտ ներկայացնելու ջանքերը կեղծ են:
«ԼՂ հակամարտությունը չունի կրոնական երանգ: Հայաստանն ունի շատ լավ հարաբերություններ մահմեդական մի շարք երկրների հետ, որտեղ հայ ժողովուրդն ունի բարձր կարգավիճակ, պահպանվում են հայկական հուշարձանները: Ադրբեջանի ղեկավարության՝ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն անթույլատրելի են»,-նշել է խորհրդարանի նախագահի տեղակալը:
Էդուարդ Շարմազանովն ընդգծել է՝ այսօր քրիստոնեական քաղաքակրթությունը վտանգված է, և ինքը տարբեր վեհաժողովներում մշտապես բարձրացնում է քրիստոնեական հուշարձանների պահպանման հարցը: Այս համատեքստում նա անդրադարձել է Նախիջևանում հայկական հուշարձանների ոչնչացման խնդրին:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը