Պոմպեյում գտնված գրառումը կարող է ճշգրտել Վեզուվի ժայթքման օրը
Հին հռոմեական Պոմպեյ քաղաքի տներից մեկի պատի մեջ հայտնաբերված գտածոն կարող է ստիպել պատմաբաններին ճշգրտել Վեզուվ հրաբխի ժայթքման օրը` մինչև այժմ հայտնի ամսաթվից երկու ամիս անց:
Ռիա նովոստին, հղում անելով La Repubblica-ին, գրում է, փր փոքրիկ գրառման մեջ նշված է «16-րդ օրը մինչև նոյեմբերյան կալենդներ»՝ այսինքն այն օրը, որը հին հռոմեական ավանդույթով համարվում էր նոր ամսվա առաջին օր: Այսինքն գրառման հեղինակը նկատի է ունեցել հոկտեմբերի 17-ը: Այսպիսով, գրառումն արվել է ողբերգությունից մեկ շաբաթ առաջ, որն ըստ տեսություններից մեկի տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին, այլ ոչ թե օգոստոսին: Այդ վարկածի օգտին է խոսում նաև փաստը, որ փայտածխի նման ոչ երկարակյաց նյութը չէր կարող պահպանվել պատի մեջ անցյալ տարվանից: Իտալիայի մշակույթի նախարարն ասել է, որ այս անհավանական գտածոն պաշտպանում է այն տեսությունը, որ ժայթքումը կարող էր տեղի ունենալ օգոստոսի 24-ից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը