Պենտանգոնի նախկին ղեկավարը ԱՄՆ-ի և ՌԴ-ի հարաբերությունները լավացնելու տարբերակ է գտել
ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Վիլյամ Փերրին հայտարարել է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունները կլավանան միայն երկխոսության միջոցով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով ՌԻԱ նովոստիին։
«Ռուս-ամերիկյան հարաբերությունները վատ վիճակում են և լավացման կարիք ունեն, իսկ լավացնել դրանք կարելի է միայն երկխոսության միջոցով»,- ասել է Փերրին։
Նա, բացի այդ, ընդգծել է, որ միջպետական փոխգործակցությունը անհրաժեշտ է բարձրացնել պաշտոնական մակարդակի։
Ավելի վաղ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է դադարեցնել ԱՄՆ-ի հետ վիզային պատերազմը։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը