Աֆղանստանը և թալիբները պայմանավորվել են Մոսկվայում բանակցություններ վարել
ՌԴ արտգործնախարարության՝ Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն և Աֆղանստանի հարցով հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը հայտարարել է, որ պաշտոնական Քաբուլը և «Թալիբան» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Քաբուլովի խոսքով, կողմերը հաստատել են բանակցություններ անցկացնելու պատրաստակամությունը։ Նա նաև հայտնել է, որ բանակցությունների օրը կարող է հայտարարվել այս շաբաթ։
Քննարկումներին ներկա կլինեն 10 այլ մասնակիցներ։
Ավելի վաղ ենթադրվում էր, որ նման բանակցություններ կարող էին տեղի ունենալ սեպտեմբերի 4-ին, սակայն թալիբներն ու ԱՄՆ-ը որոշում էին կայացրել դրանց մասնակցություն չունենալ։
Հարակից հրապարակումներ`
- Աֆղանստանը հայտնել է, թե որ դեպքում կբանակցի թալիբների հետ
- «Թալիբան» շարժման առաջնորդները համաձայնել են գնալ Մոսկվա՝ բանակցելու
- Պենտագոնի ղեկավարը հայտարարել է խաղաղ բանակցություններ վարելու թալիբների մտադրության մասին
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը