Արտակ Զեյնալյան. Վստահ եմ՝ սա այս թեմայով իմ առաջին և ո՛չ վերջին անդրադարձն է լինելու
Նախօրեին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, որոշում է կայացրել՝ դատարանի դահլիճից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելով ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Օգանեսյանին։
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որոշումն աննախադեպ է համարում։
«Երևույթն, իրոք, աննախադեպ է ու ողջունելի, քանի որ առաջինը՝ ՔԿՀ-ի կողմից առաջին անգամ ցմահ դադապարտյալին տրվել էր դրական նկարագիր, երկրորդ՝ տարիներ շարունակ որևէ ցմահ ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ դատարանը նման որոշում չէր կայացրել և երրորդ՝ անձն ազատվել է պատժի կրման տարիների ընթացքում դրսևորած պատշաճ վարքագծի համար։
Սա է մեր Կառավարության այս ոլորտում որդեգրած քաղաքականությունը․ ցմահ ազատազրկված անձինք, պատժի կրման ընթացքում օրինակելի վարքագիծ դրսևորելու արդյունքում, ևս իրավունք ունեն օգտվելու պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությունից։ Վստահ եմ՝ սա այս թեմայով իմ առաջին և ո՛չ վերջին անդրադարձն է լինելու»,-նշել է նախարարը ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Ավետիք Իշխանյան. Համաներումը պետք է տարածվի նաև զինվորական հանցագործությունների համար ցմահ դատապարտվածների վրա
- Հայաստանում ցմահ դատապարտյալը պայմանական ազատ է արձակվել
- Ամենածավալուն համաներումն է. Արտակ Զեյնալյան
- Համաներումը լավ բան է, բայց ոչ միշտ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին