Ինչքան կա մեր վստահությունը, այնքան էլ ժողովուրդն իր ձայնը կտա. Գագիկ Ծառուկյան
Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն այսօր մասնակցում են «Օմնիա Թեք» ընկերության և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի համագործակցությամբ Հայաստանում Մայնինգ ֆերմայի բացման հանդիսավոր արարողությանը:
Լրագրողները Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին՝ լարվա՞ծ են արդյոք ՀՀ երրորդ նախագահի հետ իր հարաբերությունները՝ հաշվի առնելով իր այն հայտարարությունը, որ վերջինիս հետ ինքը սուր խոսակցություն է ունեցել։
«Լարվի-չլարվի։ Եթե ես եղել եմ ընդդիմություն, ես չեմ եղել կառավարության կողքին։ Եղել է խոսակցությունը և ավարտվել է»,- ասաց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ինչ-որ ձևաչափով համագործակցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստեղծվելիք ընդդիմադիր կուսակցության հետ, Ծառուկյանը պատասխանեց.
«Էս մի տարի ա՝ ԲՀԿ-ին տալիս եք Քոչարյանին։ Ամեն մարդ ինքն իր տերն է, հիմնական որոշողը ժողովուրդն է։ Ես նորից եմ ասում՝ գործ չեմ ունեցել, չունեմ։ Ես գործ ունեմ ԲՀԿ-ի հետ։ Իմ ուզածն այն է, որ ժողովրդիս համար կարողանամ լավ բան անել»,- ասաց նա։
Լրագրողները ԲՀԿ առաջնորդից նաև հետաքրքրվեցին՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունենրում ո՞ր ուժերին է մրցակից համարում։
«Ես այդպիսի բան չեմ կարող ասել, ժողովրդին կարող եք հարցնել, բոլորն էլ մրցակից են մեկը մյուսի հանդեպ։ Մենք ասելու ենք մեր մոտեցումները, տեսակետները, մեր ծրագիրը։ Ժողովրդի ցավն էլ տանեմ, ինչքան կա մեր վստահությունը, այնքան էլ իրենց ձայները կտան»,- շեշտեց Գագիկ Ծառուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ունենք որոշակի պնդումներ,որոնք անելու ենք նաև հուշագրից հետո. Գևորգ Պետրոսյան
- Հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև ստորագրված հուշագիրը
- Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով