Արմեն Դանեիլյան. Ես երբեք չեմ կարող լինել դանակավոր
Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանն արձագանքել է մամուլում հրապարակված այն տեղեկատվությանը, ըստ որի դատական հայց է ներկայացրել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դեմ։
«Եթե ոմանց թվում է, թե պատվիրված հոդվածներով կարող է ինձ լռեցնել, պարզապես խորը դեպրեսիոն թյուրիմացության մեջ է...
Ես երբեք չեմ հրաժարվել, որ եղել եմ ԱԺ պատգամավոր և գործել եմ բացառապես իմ խղճով և համոզմունքով... եվ դա չէի կարող լինել ընդդեմ հայ հասարակության... Սա միանշանակ է... (իմ բոլոր ելույթների տեսաերիզները պահպանվում են ինձ մոտ): Իմ ԱԺ պատգամավորի գործունեությունն իմ կենսագրության դարբնոցն է... Ցանկություն եմ հայտնել իմ գործունեությունը շարունակել մասնագիտական ոլորտում և անկախ այն հանգամանքից կնշանակվեի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում, թե՝ ոչ, միևնույնն է ԱԺ-ի պատգամավորի գործունեությունից այդ փուլում հրաժարվելու էի:
Ի գիտություն ոմանց, եթե ես նշանակվել եմ նախկին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում (իսկ դատախազի պաշտոնը քաղաքական չէ) դա բնավ էլ չէր նշանակում, որ նախկին ՀՀ նախագահը պետք է «Դատախազության մասին» ՀՀ օրենքին հակասող հրամանագիր ընդուներ...
Հ.Գ. Ես երբեք չեմ կարող լինել դանակավոր... »,-նշել է Դանիելյանը՝ անդրադառնալով այն թերթի հրապարակման այն հատվածին, թե ինչու ավելի վաղ նման հայց չէր ներկայացնում ՀՀ նախագահի դեմ։
Նա նաև նշել է, որ ինքն է որոշում՝ երբ և ինչ միջոցներով պայքարել իր խախտված իրավունքների վերականգման համար։
Ինչ վերաբերում է թերթի կողմից նշված կոռուպցիայի դեմ անարդյունավետ պայքարին, դատախազի նախկին տեղակալը մասնավորապես գրել է.
«Ես չեմ եղել կոռուպցիոն ոլորտը համակարգող ՀՀ դատախազի տեղակալ... Ես համակարգել եմ Կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության աշխատանքները: Այդ վարչության հսկողության մեջ չէին մտնում ՀՔԾ-ի և ԱԱԾ-ի քննվող քրեական գործերը: Հետևաբար իմ հսկողությունից դուրս էին բարձրաստիճան պատշոնյաների նկատմամբ հարուցված և քննվող կոռուպցիոն հանցագործություններին վերաբերող քրեական գործերը...
Եթե իմ խախտված իրավունքների վերականգնումը կարող է անվանարկվել, ապա ամաչելու ոչինչ չունեմ, քանզի երբեք տուրք չեմ մատուցել անարդարությանը...»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով