ՄԱԿ-ը, ԱՀԿ-ն կոչ են անում դադարեցնել կանանց կուսության ստուգման թեստերը
ՄԱԿ-ի կանայք, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակները և Առողջության համաշխարհային կազմակերպությունը կոչ են անում դադարեցնել կանանց և աղջիկների կուսության որոշումը՝ գինեկոլոգիական թեստերի միջոցով։
Պաշտոնյաները նշում են, որ «բժշկական ոչ անհրաժեշտ» թեստերն արվում են աշխարհի ավելի քան 20 երկրներում։
Նշվում է, որ կուսության թեստերը մարդու իրավունքների խախտում է ու կարող է վնասակար լինել կանանց ու աղջիկների հոգեբանական, ֆիզիկական ու սոցիալական բարեկեցության վրա։
«Կուսության թեստերը ցավալի, նվաստացուցիչ ու վնասակար են, որն ուժեղացնում է կանանց սեքսուալության ու գենդերային անհավասարության ստերեոտիպերը»,-ասվում է հայտարարության մեջ։
Կուսության թեստերը, որոնք արվում են ամուսնության կամ աշխատանքի ընդունման համար ու գնահատում են կանանց ու աղջիկների «առաքինությունը, պատիվը կամ սոցիալական արժեքը», կատարվում են բժիշկների, ոստիկանության ծառայողի կամ համայնքի ղեկավարի կողմից։
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով