Մենք խորքային խնդիրներ ունենք. Արմեն Մարտիրոսյան
«Առաջարկվող փոփոխություններով Ընտրական օրենսգիրքը մի քանի քայլ առաջ է նախորդ Ընտրական օրենսգրքերից։ Եթե քաղաքական իրավիճակն այսպիսին չլիներ, ապա իսկապես մրցակցային դաշտը պետք է առավել խթաներ»,- «Մեդիա կենտրոնում» «ՀՀ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները և հնարավոր ազդեցությունը ընտրական գործընթացների որակի վրա» թեմայով քննարկմանն ասաց «ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Նրա կարծիքով, տեխնիկական առումով ունեն բոլոր հնարավորություններն ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար, իսկ բովանդակային առումով, իսկապես դժվարություններ կան, որովհետև հետհեղափոխական իրավիճակ է իր խնդիրներով։
«Մենք, ըստ էության, խորքային խնդիրներ ունենք։ «Ժառանգությունը» բազմաթիվ անգամ ասել է, որ երկրում բարեփոխումները պետք է սկսել Սահմանադրությունից»,- ասաց Ա.Մարտիրոսյանը՝ միաժամանակ հավելելով, որ «Ժառանգությունն» իր աջակցությունն է հայտնել փոխվարչապետ Արարատ Միրզոյանի ղեկավարությամբ աշխատանքային խմբի կողմից առաջարկված նախագծին։
Քննարկմանը ներկա «Սասնա ծռեր» կուսակցությունից Արայիկ Պապիկյանը համոզված է, որ նոր քաղաքական ուժեր պետք է հայտնվեն խորհրդարանում, Ընտրական օրենսգիրքը տալիս է այդ հնարավորությունը։
«Վարչապետին կից հանձնաժողովն իրապես մեծածավալ աշխատանք է կատարել։ Բովանդակային կարևորագույն փոփոխություններից են՝ անցողիկ շեմի նվազեցումը, առնվանզ 4 քաղաքական ուժ պետք է ներկայացված լինի խորհրդարանում, ամբողջական համամասնական ընտրակարգին անցնելը։ Սրանք առանցքային փոփոխություններ են»,- ասաց նա՝ հավելելով, որ մոտ 90 հոդվածի փոփոխություն է առաջարկել հանձնաժողովը։
Ա. Պապիկյանի խոսքով, կարևոր հոդվածները, ի տարբերություն մնացածի, ավելի քիչ են, բայց կան բազմաթիվ կարգավորումներ, որպեսզի փորձեն զերծ պահել ընտրախախտումներ կամ կեղծիքներ թույլ տալը։
Բանախոսները նշեցին, որ իրենց ներկայացրած առաջարկները հանձնաժողովը հիմնականում հաշվի է առել։
Հարակից հրապարակումներ`
- Հեռու եմ այն մտքից, որ այս նախագծում լուծում են ստացել շատ-շատ խնդիրներ. ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի անդամ
- Նոր փուլի ռիսկերն ու ակնկալիքները
- Նախագահ Սարգսյանն առաջիկա ընտրություններում հաջողություն է մաղթել Նիկոլ Փաշինյանին
- Նոր ընտրական օրենսգիրքը նպաստելու է քաղաքական դաշտի վերածննդին. փոխվարչապետ
- Մենք քննարկեցինք նախագիծը և ունենք որոշակի փոխզիջումային տարբերակ. Արարատ Միրզոյան
- Իշխանության շտապողականությունը մտահոգում է. Վահրամ Բաղդասարյան
- Առնվազն մի քանի պատգամավորներ շատ լուրջ և բովանդակային քննարկում էին վարում. Միրզոյան
- Իշխանությունը հապճեպությամբ բերում է ԸՕ նախագիծը, որպեսզի այն չանցնի և դառնա քարոզչության հերթական առարկա. Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով