Թրամփի ու Կիմ Չեն Ինի հաջորդ հանդիպման մասին են հայտնել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ տարվա առաջին օրերին։ korrespondent-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Սպիտակ տան աղբյուրները։
Ավելի վաղ Թրամփի՝ ազգային անվտանգության աշխատակից Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ԿԺԴՀ-ի նոր գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ առաջիկա երկու ամսվա ընթացքում:
Հիշեցնենք, որ առաջին անգամ Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ինը հանդիպել են հունիսի 12-ին՝ Սինգապուրում։ Առաջնորդները համատեղ հայտարարություն են ընդունել, համաձայն որի Հյուսիսային Կորեան համաձայնում է ավարտել միջուկային զինաթափումը թերակղզում, իսկ ԱՄՆ-ն ապահովում է անվտանգության երաշխիքները:
Հարակից հրապարակումներ`
- Կիմ Չեն Ընը Հռոմի պապին հրավիրել է ԿԺԴՀ
- Թրամփը հայտարարել է Կիմ Չեն Ընի հետ նոր հանդիպման մասին
- Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայի նախագահին տոննաներով սունկ է նվիրել
- Թրամփը ցանկանում է ևս մեկ անգամ հանդիպել ԿԻմ Չեն Ընին
- Կիմ Չեն Ինը՝ ԱՄՆ նախագահի բնորոշմամբ