Մադրիդում 11 ոստիկան է վիրավորվել ներգաղթյալների փախուստի փորձի ժամանակ
Մադրիդում օտարերկրացիներին կալանքի տակ պահելու կենտրոնից ներգաղթյալների փախուստի փորձի ժամանակ 11 ոստիկան է վիրավորվել։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, կենտրոնից փախուստի փորձին մասնակցել է շուրջ 80 մարդ, հիմնականում ալժիրցիներ։
Երկու ոստիկան լուրջ վնասվածք է ստացել, տեղափոխվել են հիվանդանոց։ Բացի այդ, տուժել է հարձակվողներից մեկը։ Ներկա պահին կենտրոնում գտնվում է 170 մարդ, ովքեր սպասում են Իսպանիայից արտաքսման։
Կենտրոնից պարբերաբար լինում են փախուստի փորձեր։ Վերջին անգամ օգոստոսին էր, երբ 13 ներգաղթյալ կարողացել էին փախչել։