Արմավիր քաղաքում ընտրողները պասիվ են
Արմավիրի մարզի Արմավիր մարզում ընթանում է քաղաքապետի ընտրություն։ Թիվ 16 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Հովհաննիսյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ ժամը 11։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 1849 ընտրող, որը կազմում է ընտրողների 6,44 տոկոսը։ Արմավիրում ընդհանուր ընտրողների թիվը 28 հազար 699 է։
«Ըստ իսկ, քիչ է։ Չեմ կարող ասել պատճառները, բայց, ինձ թվում է, կակտիվանան»,- նշեց Գ. Հովհաննիսյանը։
Հարցին, արդյո՞ք բողոքներ ստացվել են, թիվ 16 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն ասաց, որ մինչ այս պահը որևէ բողոք չեն ստացել։
«Մշտական կապի մեջ ենք տեղամասային հանձնաժողովների հետ, առյժմ որևէ բողոք չունենք»,- հավելեց Գ. Հովհաննիսյանը։
Արմավիրիում քաղաքապետի թեկնածուներն են անկուսակցականներ Ժիրայր Աբրահամյանը, Օհան Հարությունյանը, Սևակ Մինասյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ. Ժամը 11-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 9.3 տոկոս
- Պաշտպանի աշխատակազմն իրականացնում է ՏԻՄ ընտրությունների անկախ դիտարկում
- ԿԸՀ. Բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 178 ընտրական տեղամասեր
- Հոկտեմբերի 21-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու թվով 49 համայնքներում. ԿԸՀ
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան