Հորդանանի թագավորը տարածքային պահանջներ է ներկայացրել Իսրայելին
Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդը հայտարարել է, որ Ամմանը Իսրայելին հայտնել է, որ մտադիր է հետ պահանջել 1994թ.-ի պայմանագրով Իսրայելին մնացած երկու տարածքները, հայտնում է aljazeera-ն։
Պայմանագրով Իսրայելը վարձակալել էր մոտ 405 հետկար գյուղատնտեսական հողատարածք, որոնցից մեկը գտնվում էր Հորդանանի սահմանին, այսպես կոչված ալ-Ղումար տարածքը, և Յարմուկ գետի մոտակայքում գտնվող ալ-Բաքուրա տարածքը։
Այդ տարածքները ներկայումս կարգավորվում են խաղաղ պայմանագրի «հատուկ ռեժիմով», որտեղ Իսրայելը ճանաչում է Հորդանանի ինքնիշխանությունը։
Գյուղատնտեսական նշանակություն ունեցող տարածքները մշակվում են Իսրայելի գյուղատնտեսների կողմից արդեն 25 տարի։ Պայմանագրի դադարեցման համար անհրաժեշտ է 12 ամիս առաջ տեղեկացնել։ Պայմանագրի նորացման վերջնաժամկետը հոկտեմբերի 25-ն է։
Հորդանանի թագավորի հայտարարությունից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը կբանակցի Հորդանանի հետ վարձակալության երկարացման համար, որը ավարտվում է հաջորդ տարի։
Սակայն պարզ չէ, թե ինչպես ու երբ պետք է այդ տարածքները վերադարձվեն Հորդանանին, որոնք Իսրայելի հսկողության տակ են 1948թ.-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը