ԱՄՆ-ում հյուրանոցների մեկը վճարում է իր կենվորներին սմարթֆոններից հրաժարվելու համար
Նյու Յորքի հյուրանոցներից մեկն իր հյուրերին առաջարկել է մասնակցել Digital Detox ակցիային՝ հրաժարվելով սմարթֆոններից իրենց մոտ մնալու ժամանակ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Այսպես, եթե կենվորը համաձայն է հյուրանոցում հանձնել իր էլեկտրոնային սարքերը, նրան 10 տոկոս զեղչ կտրամադրեն մեկ գիշերվա համար:
Կանոնը վերաբերում է բոլոր սարքերին՝ նոթբուքերին, սմարթֆոններին, պլանշետներին: Դրա փոխարեն հյուրերին խոստանում են ամեն առավոտ տպագիր մամուլ բերել: Բացի այդ, կենվորներին առաջարկում են անվճար հաճախել մեդիտացիայի սեանսների:
Digital Detox-ը մարդու կամավոր որոշումն է, որը սահմանափակում է նրա մուտքը համացանցում: