Հռոմում փողոցները և մետրոյի կայարանները հեղեղվել են
Հռոմում ուժեղ անձրև և կարկուտ է։ Քաղաքապետ Վիրջինիա Ռաջին ներողություն է խնդրել քաղաքացիներից անհանգստության համար, որը բնությունը պատճառել է քաղաքին։
Ռիա նովոստին գրում է, որ Հռոմում ուժեղ անձրևից հիմնականում արևելյան շրջաններում փակվել է մետրոյի վեց կայարան։
Մի շարք փողոցներ հեղեղվել են, որոշ վայրերում ջրի մակարդակը հասել է մեկ մետրի։ Շատ վարորդներ արգելափակվել են իրենց մեքենաներում։ Մի շարք վայրերում տեղացել է փոքրիկ գնդակի մեծությամբ կարկուտ։
Հռոմի պատմական տաճարներից մեկը ջուր է լցվել։
Storm runoff and huge amounts of hail in Rome, Italy last night, October 21! Video: Massimo Ribecca pic.twitter.com/fx2g0Vwu6Q
— severe-weather.EU (@severeweatherEU) October 22, 2018