Ուկրաինայում որոշել են անվանափոխել Ղրիմը
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամաոր Ռեֆատ Չուբարովը հայտարարել է, որ քննարկվում է Ղրիմ թերակղզու անվանափոխման հարցը։
Ուկրաինայի սահմանադրության փոփոխության նախագիծը կքննարկվի աշխատանքային խմբում, որը զբաղվում է այսպես կոչված Ղրիմի ինքնավար հանրապետության «կարգավիճակի» նախագծի մշակմամբ:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, պատգամավորը նշել է, որ, համաձայն նախագծի, Ուկրաինայում Ղրիմը կկրի «Ղրիմի ինքնավարություն» անունը, բայց կան նաև այլ առաջարկությունները, այդ թվում ՝ Ղրիմ-թաթարական ինքնավարություն։ Կա նաև առաջարկություն թողնել գոյություն ունեցող անունը՝ Ղրիմի ինքնավար հանրապետություն։
«Սա այն հարցերից մեկն է, որը պետք է որոշի հենց սահմանադրական հանձնաժողովը»,- հայտարարել է Չուբարովը։