Սթիվեն Հոքինգի հաշմանդամի սայլակը վաճառվելու է
Գիտնական Սթիվեն Հոքինգի անձնական իրերը վաճառվելու են։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Associated Press-ին, գրում է, որ Christie's աճուրդային տունը վաճառքի է հանելու ընդհանուր 22 իր, այդ թվում հաշմանդամի սայլակներից մեկն ու դոկտորական թեզը։
Դոկտորական թեզի կրկնօրինակներից մեկը գնահատվել է 130 հազարից 195 հազար դոլար։ Գիտնական հաշմանդամի սայլակի նախնական գինը 13-19,5 հազար դոլար է։
Հոքինգի դուստրը նշել է, որ աճուրդի միջոցով գիտնականի երկրպագուները հնարավորություն կստանան ձեռք բերել մասունքները, որոնք կհիշեցնեն ֆիզիկոս-տեսաբանի անսովոր կյանքի մասին։
Անգլիացի ֆիզիկոս-տեսաբան ու տիեզերաբան, Քեմբրիջի համալսարանի տեսական տիեզերաբանության Կենտրոնի հիմնադիր ու ղեկավար Սթիվեն Հոքինգը մահացել է այս տարվ մարտի 14-ին 76 տարեկան հասակում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան