Վիկտորյա Բեքհեմն ամուսնու խոստովանությունից հետո հիվանդանոց է տեղափոխվել
Վիկտորյա Բեքհեմը երկու օր արտասվել է ամուսնու՝ նախկին ֆուտբոլիսը Դեվիդ Բեքհեմի հարցազրույցից հետո։ news.ru-ն գրում է, որ լրագրողների հետ շփվելիս՝ նա անկեղծորեն պատմել է իրենց ամուսնության մասին:
The Sun –ին իրազեկ աղբյուրները պատմել են, որ Spice Girls-ի նախկին մենակատարին ցնցել է ամուսնու այն խոսքերը, որ իրենից ամուսնությունն իր համար «դժվար աշխատանք է, գրեթե ռոմանտիկա չի մնացել»։ Նրանց խոսքով, ֆուտբոլիստի կինը հուսահատված է և դատարկություն է զգում՝ Բեքհեմի հրապարակային հայտարարությունից հետո։
«Վիկտորիան գաղափար չունի, թե ինչու է նա նման բաներ ասել և նման կերպ հրապարակային ամաչեցրել իրեն։ Երբ նա իմացավ, նրանց տանը կարծես ատոմային ռումբ էր պայթել»,- պատմել է երգչուհու ծանոթը՝ նշելով, որ տեղի ունեցածից հետո Վիկտորիան Բադեն-Բադենում հիվանդանոց էր տեղափոխվել։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան