Տխուր թուրքը փորձել է մխիթարանք գտնել ոստիկանությունում
Թուրքական Ստամբուլ քաղաքի բնակիչ Շերիֆ Ջանը ձերբակալվել է այն պատճառով, որ մեկ տարվա ընթացքում 45210 անգամ զանգել է ոստիկանություն։ Լենտա.ռու կայքը, հղում անելով Daily Sabah-ին, գրում է, որ 2017 թվականի մայիսից 2018 թվականի մայիս թուրքն ավելի քան 100 անգամ զանգել է ոստիկանություն և խնդրել օպերատորին խոսել իր հետ։ Տղամարդը դատարանի առջև է կանգնել ոստիկանների մասնագիտական պարտականությունների կատարման խոչընդոտման համար։
Հարցաքննության ժամանակ 55-ամյա Ջանը հայտարարել է, որ այդքան հաճախ զանգել ոստիկանություն, որպեսզի որևէ մեկի հետ խոսի։
«Երկու տարի առաջ ամուսնալուծվել եմ։ Ես միշտ խմում էի և զանգում ոստիկանություն, որովհետև տառապում էի դեպրեսիայով և միայնությունից»,- բացատրել է նա։
Տղամարդը խոստովանել է իր մեղքը, զղջացել և խոստացել, որ այլևս այդպիսի արարք չի կատարի։
Դատարանը կարող է մինչև 5 տարի ազատազրկման դատապարտել նրան։