Հասարակություն 15:30 23/10/2018 Հայաստան

Արսեն Քարամյան. Ինձ համար շոկային էր «Վերածնունդ» ծրագրի վերաբերյալ որոշումը

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

«Վերածնունդ» երիտասարդական ավան կառուցելու ծրագրի շահառու երիտասարդ մասնագետները հիմա մի նամակ են պատրաստում՝ ուղղված վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Panorama.am-ի հետ զրույցում շահառուներից մեկը, ով փոփոխությունների հետևանքով այդ ծրագրի շրջանակում հնարավոր է բնակարան չունենա, ասաց, պատրաստվում են խնդրի մասին մանրամասն իրազեկել Փաշինյանին՝ ակնկալիքով, որ նա  ինչ-որ կերպ լուծում կտա։

Հիշեցնենք, որ  «Մատչելի բնակարան՝ երիտասարդ մասնագետներին» ծրագրի պայմանները փոխվել են: Որոշվել է՝  Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան 44 հասցեում կառուցվող «Վերածնունդ» երիտասարդական ավանի բնակարանների շահառուներին հիփոթեքային վարկեր հնարավոր է տրամադրել միայն «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում։ Նոր որոշման հետևանքով, շահառուների մի մասը դուրս է մղվում ծրագրից, քանի որ չի համապատասխանում նոր պայմաններին։

Կառավարության ղեկավարի պաշտոնակատարից լրագրողները երեկ հետաքրքրվել էին՝ ինչո՞ւ են փոխվել պայմանները, ապա նկատել՝ անարդար  բան է եղել։

«Վրդովվելու անհրաժեշտություն չկա, եթե անարդար է, կնայենք, կշտկենք, կուղղենք»,-ասել էր Փաշինյանը։

«ԵՊՀ շրջանավարտների միավորման» նախագահ Արսեն Քարամյանից Panorama.am-ը փորձեց պարզել, թե ինչու է նման որոշում կայացվել, շահառուների ո˚ր մասն է զգալու որոշման հետևանքները։ ՀԿ նախագահն ասաց՝ այդ որոշումն իր համար անսպասելի էր ու շոկային։

«Միայն ինձ համար չէ, որ  անսպասելի որոշում էր։ Սա ուղղակի շոկային էր։ Կարծում եմ, որ ինչ-որ պատճառ է եղել նման որոշում ընդունելու համար։ Եթե որոշում է կայացվել, պետք է հստակորեն ցույց տրվի, թե որն է եղել այդ որոշման պատճառը։ Գուցե այնքան օբյեկտիվ պատճառ է, որ որևէ մեկը բարոյական ու այլ առումներով որևէ բան ասելու իրավունք չունի»,-ասաց նա։
Ա. Քարամյանի հաշվարկով, փոփոխությունը կշոշափի շահառուների 30-40 տոկոսի շահերը։

Հետաքրքրվեցինք, Փաշինյանի հայտարարությունից հետո  որևէ փոփոխության հնարավորություն կա՞։

«Ես անկեղծորեն ուզում եմ հավատալ, որ պարոն Փաշինյանը խնդրի մեջ ձեռնամուխ կլինի։ Մենք ընդհանուր հայրենիք ունենք, մեր երիտասարդներն են, իմ ու քո չկա, այսպես ասած։ Վստահ եմ, որ լուծումը կլինի համենայն դեպս այնպիսին, որ մարդկանց կբավարարի»,-ասաց Քարամյանը։

Հարցին՝ արդյո՞ք ծրագիրն իրականացնող ՀԿ-ն փորձել է կառավարությունից ճշտել նման որոշման պատճառը, Քարամյանը պատասխանեց, վերաֆինանսավորման ու դրամավարկային քաղաքականությունը վարում է ԿԲ-ն, հարցն այնքան էլ կառավարության խնդիր չէ, կառավարությունը կարող է հորդորել կամ առաջարկել որևէ այլ լուծում գտնելու համար։

«Այո, մենք հույս ունենք, որ վարչապետն իր բազմազբաղ առօրյայից ժամանակ կհատկացնի որոշակի ուղղորդումներ կամ առաջարկնել ներկայացնելու համար։ Սպասում ենք, հույս ունենք, պատրաստ ենք քննարկումների մեր բոլոր գործընկերների հետ։ Ես վստահ ասում եմ՝ որևէ քաղաքական խնդիր չկա, ֆինանսատնտեսական ինչ-որ խնդիրներ կարող են լինել, բայց վստահ եմ, որ ցանկացած խնդիր ունի լուծում, եթե ոչ 100 տոկոսանոց, ապա գոնե միջանկյալ, որը բոլոր կողմերին էլ կգոհացնի, կբավարարի»,-նշեց նա։

Հիշեցնենք,  որ ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյանի փողոցին հարակից 6.57 հա մակերեսով հողամասում (Դալմայի այգիներում) կառուցել ժամանակակից ճարտարապետական լուծումներով «Վերածնունդ» երիտասարդական ավանը:

Նախատեսված էր, որ երիտասարդական ավանում, ընդհանուր առմամբ կկառուցվեն մոտ 1170 բնակարաններ, ստորգետնյա ավտոկայանատեղեր, հասարակական նշանակության տարածքներ (խանութներ, կենցաղ-սպասարկման օբյեկտներ): Ավանն ունենալու է ժամանակակից արտաքին լուսավորություն, ամբողջությամբ բարեկարգված տարածք, ստեղծվելու են նոր կոմունիկացիոն համակարգեր, կառուցվելու են մանկական խաղահրապարակներ, մինի ֆուտբոլի դաշտ և կանաչապատ հանգստի գոտիներ:

Ծրագրում առաջնահերթության կարգով ընդգրկվել էին «Զեյթուն 3» բնակարանաշինական ծրագրի շահառուների նախնական հերթացուցակում ընդգրկված շահառուները:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ բնակելի համալիրի շինարարությունը մեկնարկելու է 2018 թ. մայիսին և նախատեսվում է ավարտել 2020 թ. սեպտեմբերիին: Ավելի ուշ հայտնեցին,  օգոստոսի 1-ից լայն թափով մեկնարկելու են«Վերածնունդ» երիտասարդական ավանի բազմաբնակարան շենքերի կառուցման շինարարական աշխատանքները։ Շինարարությունը տևելու է 28 ամիս:

Ամբողջությամբ վերանորոգված բնակարանի 1 քմ. արժեքը սահմանվել էր 296000 ՀՀ դրամ, իսկ չվերանորոգված բնակարանի 1 քմ արժեքը՝ 276000 ՀՀ դրամ։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:08
Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքի ժամկետը երկարաձգվել է
Արցախի Հանրապետության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Լևոն Մնացականյանի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Բագրատ Սրբազան. Գործողությունները լինելու են կետային, թիրախային
«Անհնազանդության ակցիաները շարունակվելու են վաղը, մյուս օրը, որ օրը ոնց հարմար է»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
17:58
Սլովակիայում կրակել են երկրի վարչապետին, նրա վիճակը ծանր է
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վիրավորվել է կառավարության նիստից հետո հրաձգության ժամանակ։ Այս մասին  հաղորդում է տեղական Pravda...
Աղբյուր` Panorama.am
17:47
Հաստատվեց իշխանության փաստացի կորուստը. Ղազինյան
ԱԺ նախկին պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է. «Պողպատե մանդատը վերածվել է ոստիկանի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Մհեր Մկրտչյան. Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է
«Այսքան ոստիկան, բերետավոր, ՆԳ զորքեր, ես եմ հիշում՝ վերջին անգամ երբ եմ տեսել։ Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է»,-...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ազատություն Բաքվի և Երևանի բանտերում գտնվող քաղբանտարկյալներին». Ակցիա՝ Երևանում
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի է ունենալու  EBRD միջազգային ֆորում, որին մասնակցելու է...
Աղբյուր` Panorama.am
17:27
Քաղտեխնոլոգ. Վախի գործոնը արդեն չի աշխատում
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, արձագանքելով այս պահին Ազատության հրապարակի հարակից տարածքում կատարվող իրադարձություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:03
Հովհաննես Իշխանյան. Նիկոլ Փաշինյանն ընդունակ է ամեն ինչի
«Ժողովուրդը դուրս է եկել՝ ցույց տալու, որ իշխանությունն իրեն է պատկանում։ Նիկոլ Փաշինյանին պատկանում են ոստիկանները, որոնք Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ինչ է կատարվում Ազատության հրապարակի հարակից տարածքում ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ազատությանհրապարակի հարակից տարածքի փողոցները լեփ լեցուն են։ Բողոքի ակցիայի մասնակիցները սուլոցներով դիմավորեցին միջազգային համաժողովի...
Աղբյուր` Panorama.am
16:50
«Հետո ասում են զինվորին դիրքերից իջեցնելու համար Ուրալ չկա»
Ոստկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել Երևանի կենտրոնում, քանի որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները՝ Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
16:47
Բագրատ Սրբազան. Այսօր առանցաքային օր է, ես սպասում եմ տեղեկությունների
«Ես ուզում եմ պաշտոնապես շնորհակալություն հայտնել ոստիկանությանը, որ ձեր փոխարեն բոլոր փողոցները փակել է»,-դդիմելով Ազատության...
Աղբյուր` Panorama.am
16:31
Նիկոլ դավաճան. Ազատության հրապարակի հարակից տարածքը լեփ-լեցուն է
Ազատության հրապարակի հարևանությամբ գտնվող փողոցները լեփ-լեցուն են։ Բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Նիկոլ դավաճան»,...
Աղբյուր` Panorama.am
16:14
Բագրատ Սրբազան. Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները
«Այսօր հանդիպել ենք «Ապրելու երկիր» կուսակցության, «Հայաքվե» նախաձեռնության, «Դեմոկրատական այլընտրանք»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Քաղաքացիները պատրաստվում են Սուրբ Աննա եկեղեցու բակից շարժվել դեպի Ազատության հրապարակ. ՈՒՂԻՂ
Սուրբ Աննա եկեղեցու բակն այս պահին մարդաշատ է։ Այստեղ հավաքվել են բազամթիվ քաղաքացիներ՝ շարժվելու դեպի Ազատության հրապարակ։ Հիշեցնենք, որ Ա....
Աղբյուր` Panorama.am
15:52
Քաղաքագետ. Փաշինյանը չի գիտակցում, որ այս քայլով բացահայտում է, թե այլևս իշխանություն չունի
 «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երևանի կենտրոնը, Ազատության...
Աղբյուր` Panorama.am
15:22
Ազատամուտից դեպի Ղազախ տանող հատվածում ուժեղացված հսկողություն է. Ազատություն
Տավուշի Ազատամուտ գյուղից դեպի ադրբեջանական Ղազախ տանող հատվածում ռազմական ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում, տեղի...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կիրանցի վարչական ղեկավար․Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևան համայնքի Կիրանց գյուղի վարչական Կամո Շահինյանին հարցրի՝ մայիսի 15-ը  սահմանազատման վերջին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ազատության հրապարակի հարակից տարածք բազմաթիվ ոստիկաններ են բերվել, ամենուրեք արգելապատնեշներ են. ՈՒՂԻՂ
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ դեպի Ազատության հրապարակ երթին ընդառաջ հարակից տարածքներում բազմաթիվ ոստիկաններ են բերել, արգելապատնեշներ են...
Աղբյուր` Panorama.am
14:45
Իշխան Գևորգյանին բերման են ենթարկել պարկերում ավազ լցնելիս. Փաստաբան
Սուրբ Աննա եկեղեցու մոտ անցած օրը տեղի ունեցած հավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը բեմահարթակ հրավիրեց այդ օրվա ընթացքում բերման ենթարկված...
Աղբյուր` Panorama.am
14:24
Քաղաքագետ. Ինչու Ռուսաստանը չի սատարում Բագրատ Սրբազանի շարժմանը
Քաղաքագետ Ստփան Դանիելյանը գրում է. «Իշխող հակաազգային ռեժիմը թեզ է առաջ քաշել, որ Բագրատ Սրբազանի շարժման ետևում կանգնած է Ռուսաստանը...
Աղբյուր` Panorama.am
14:17
Հավաքին ընդառաջ ոստիկանական բազմաթիվ ուժեր են բերվում Երևանի կենտրոն
Այսօր Ազատության հրապարակում հավաքին ընդառաջ Երևանի կենտրոն ոստիկանական բազմաթիվ ուժեր են բերվում։ Ոստիկանական մեքենաների տեղաշարժը ֆիքսել են...
Աղբյուր` Panorama.am
13:59
Ոստիկանությունն արգելել է Օպերայի շենքի հարակից սրճարաններին աշխատել. «Փաստինֆո»
Երևանի  Ազատության հրապարակին հարող որոշ  սրճարանների արգելվել է այսօր ժամը 14։00-19։00-ն ընկած ժամանակահատվածում աշխատել։...
Աղբյուր` Panorama.am
13:57
ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցուցարարների հանդեպ վերաբերմունքի համար հարձակվում են վրացական իշխանությունների վրա, իսկ Հայաստանի համատեքստում դագաղային լռություն է.Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 15-ին կայացած ճեպազրույցում մեկնաբանել է վերջին օրերին Երևանում և Թբիլիսիում տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
13:46
Նոր արագաչափ Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
13:43
Ի պատասխան Սամվել Դանիելյանի ազատման՝ սառեցնում եմ իմ դոնորությունը. Հ. Հայրապետյան
Առողջապահության նախարարության կողմից  Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից Սամվել Դանիելյանի ազատմանն...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԵՊՀ ավելի քան 5 տասնյակ դասախոսներ աջակցում են շարժմանը և պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
ԵՊՀ ավելի քան հինգ տասնյակ դասախոսներ հայտարարում են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանն աջակցելու մասին՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը...
Աղբյուր` Panorama.am
13:16
Տավուշը հանուն հայրենիքի. Այս ամենը գործող իշխանությունների և նրա ղեկավարների վախերի դրսևորման լավագույն ցուցիչն է
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ  ասված է. ««Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
12:59
Երևանի բազմաթիվ հասցեներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 16-ին...
Աղբյուր` Panorama.am
12:54
ՔԿ. Իշխան Գևորգյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ
Երեկ երեկոյան հինգ անձ ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու հիմնավոր կասկածով բերման են ենթարկվել ոստիկանություն, այնուհետև ներկայացվել են...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ուռուցքաբանության կենտոնի տնօրենին հեռացրել են, քանի որ թքած ունեն երեխաների կյանքերի վրա. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմաբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Բագրատ Սուբազանի հետ ողջագուրվելու ու շարժմանն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները
17:11 15/05/2024

Բագրատ Սրբազան. Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}