Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի գլխավորած աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա
ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցում է հոկտեմբերի 23-ից 25-ը Մոսկվայում անցկացվող «Ինտերպոլիտեխ-2018» պետության անվտանգության ապահովման միջոցների 22-րդ միջազգային ցուցահանդեսին:Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի գլխավորած աշխատանքային խումբը Մոսկվայում կմասնակցի նաև ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին առընթեր գործարար խորհրդի հերթական նիստին:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը