«Շենգավիթ» ԲԿ-ում նորածնի մահվան փաստով հարուցվել է քրգործ
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2018թ. հոկտեմբերի 20-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը «Շենգավիթ» բժշկական կենտրոնում իր կինը ծննդաբերել է, և ծննդաբերության ընթացքում, բժիշկների սխալի պատճառով, նորածին երեխան մահացել է:
Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նորածնի մահվան պատճառները պարզելու ուղղությամբ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքեր պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հիվանդանոցից առգրավվել է ծննդկանի հղիության քարտը:
Նախաքննությունը շարունակվում է:
Քրեական գործով շարունակվում են կատարվել մեծածավալ քննչական գործողություններ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների, քրեաիրավական գնահատականների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը