Ադրբեջանի գլխավոր գողին կրկին ձերբակալել են Թուրքիայում
Ադրբեջանցի օրենքով գող Նադիր Սալիֆովին՝ Լոտու Գուլի մականվամբ, կրկին ձերբակալել են Թուրքիայում: Լենտա.ռու-ն գրում է, որ թուրքական կողմը դիտարկում է Սալիֆովին Ռուսաստան կամ Ադրբեջան արտահանձնելու հնարավորությունը: Հիմա Բուլղարիայի հետ սահմանին գտնվող մեկուսարաններից մեկում է:
Ստամբուլի ոստիկանությունը հոկտեմբերի 9-ին ձերբակալել, ապա մի քանի օր անց բաց էր թողել Սալիֆովին: Դատարանը չեղյալ էր համարել ներգաղթի վարչության որոշումը օրենքով գողին Ադրբեջան արտաքսելու մասին:
Սալիֆովը թուրք իրավապահներին ուշադրության կենտրոնում էր հայտնվել ռուսական ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությունից հետո, որ նա Թուրքիայում գտնվելով՝ ՌԴ Կալուգայի մարզի ձեռնարկատերերից հարկ է հավաքում: Հոկտեմբերի 8-ին հաղորդվել էր, որ քրեական հեղինակությունը հարկի տակ էր դրել նաև ադրբեջանցի խոշոր գործարարների: Օգոստոսի 23-ին Սալիֆովին ձերբակալել էին Չեռնոգորիայում, ավելի ուշ ազատ արձակել:
Ներկայումս նա Մերաբ Ջանգվելաձեի՝ Սուխումսկի և Լաշա Շուշանաշվիլիի՝ Ռուսթավսկի հետ միասին համարվում է ամենաազդեցիկ օրենքով գողերից մեկը և ՌԴ հանցավոր աշխարհի առաջնորդ լինելու հավակնորդներից է: Նախկին առաջնորդ Զախարի Քալաշովը՝ Շաքրո Մոլոդոյը, վերջերս 10 տարվա ազատազրկման է դատապարտվել շորթման համար:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը