Թրամփը բացատրել է՝ ինչու իրեն «չեն սիրում»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն չեն սիրում այլ երկրներում, որովհետև «ստիպել է նրանց վճարել»։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին ԱՄՆ առաջնորդը գրել է իր Թվիթերում։
«Կեղծ ԶԼՄ-ները պատմում են, որ իմ աջակցության վերջին վարկանիշն աշխարհի երկրներում, նաև Եվրամիությունում, ցածր է եղել։ Իհարկե, այն ցածր է, որովհետև 50 տարվա մեջ առաջին անգամ ես ստիպել եմ նրանց վճարել բարձր գին Ամերիկայի հետ բիզնես վարելու համար։ Ինչո՞ւ պետք է նրանց դուր գամ»,- նշել է Թրամփը՝ հավելելով, բայց և այնպես, «նրանք իրեն դուր են գալիս»։
ԱՄՆ հունիսի 1-ից պողպատի և ալյումինի համար ներդրել է առևտրային տուրքեր։ Որպես տուրքերի ներդրման հիմնավորում, Թրամփի վարչակազմը հիմք է ընդունել 1962 թ. Ամերիայի առևտրի ընդլայնման ակտի 232-րդ հոդվածը: Այս կանոնը թույլ է տալիս նախագահին ստեղծել առևտրային խոչընդոտներ օտարերկրյա պետությունների հետ, եթե դա արդարացված է ազգային անվտանգության շահերից:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը