Տնտեսություն 15:16 23/10/2018 Հայաստան

ՏՏ ոլորտը պետք է ունենա զարգացման առաջանցիկ տեմպեր և դառնա տնտեսության կարևոր հենասյուներից մեկը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: «Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրանտ», «Լավագույն բակալավր» և «Լավագույն աշակերտ» անվանակարգերում հաղթողներին մրցանակները հանձնել է անձամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նախ շնորհավորեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության կրթական մրցանակի արժանացած մեր ուսանողներին և աշակերտներին, ինչպես նաև նրանց դասախոսներին և ուսուցիչներին:

«Կարծում եմ, որ շնորհակալության և ջերմ խոսքերի են արժանի մրցանակաբաշխության կազմակերպիչները և հովանավորները: Նրանք տարիներ շարունակ մեծ ու կարևոր գործ են անում մեր ընդհանուր ապագայի համար: Նաև շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այս կամ այն չափով աջակցել են այս նախաձեռնությանը: Մեր մրցանակակիրներից շատերի համար կամ թերևս բոլորի համար սա առաջին մասնագիտական հաջողությունն է:

Սիրելի մրցանակակիրներ, մաղթում եմ ձեզ, որ դուք ձեր հետագա կյանքում զարգացնեք այս հաջողությունը ձեր մասնագիտական ողջ գործունեության ընթացքում: Մեր հասարակության մեջ վաղուց կա այն գիտակցումը, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեզանում պետք է ունենա զարգացման առաջանցիկ տեմպեր, պետք է դառնա մեր գիտարար տնտեսության կարևոր հենասյուններից մեկը: Դա պայմանավորած է ոչ միայն և ոչ այնքան մեր երկրի բնական պաշարների սակավությամբ, որքան ժամանակակից աշխարհի հետ համաքայլ գնալու անհրաժեշտությամբ:

Հեղափոխության առաջին և ամենակարևոր ձեռքբերումն ազատությունն է: Արդի աշխարհում առանց քաղաքական, տնտեսական ու մտավոր ազատության առաջընթաց ապահովելը դարձել է գրեթե անհնար: Բայց ես ուզում եմ անդրադառնալ այն հանգամանքին, թե ինչ է նշանակում ազատությունն այս իրավիճակում և որն է յուրաքանչյուրի անելիքն ազատության պայմաններում: Իրականության ընկալման այս հարթությունը թերևս շատ կարևոր է, և ես հատկապես այսօր ու այս առիթով ուզում եմ ասել, որ մարդու հաջողության գործում ամենակարևոր բաղադրիչը, որ գոյություն ունի ազատության պայմաններում, հետևյալն է՝ մեզնից յուրաքանչյուրը պետք է զբաղվի ինքն իրենով: Այսինքն՝ ազատության պայմաններում յուրաքանչյուր մարդու հաջողության ամենամեծ գրավականը հենց ինքը՝ մարդն է: Հենց ազատությունը սրանով է ազատություն, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ իր ջանքով, իր աշխատասիրությամբ, իր սկզբունաքայնությամբ, իր մղումով, իր ցանկությամբ, միջավայրի իր ընկալմամբ և գնահատմամբ, ուրիշների նկատմամբ իր հարգանքով, յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչքան ինքը պիտի հաջողի և մինչև ուր ինքը պիտի հաջողի:

Ընդ որում՝ սա առանց բացառության վերաբերում է բոլոր ոլորտներին՝ սկսած գիտությունից, վերջացրած քաղաքականությունից, տնտեսական գործունեությունից: Իհարկե, սա չի նշանակում, որ պետությունը որևէ անելիք չունի: Պետության թիվ մեկ անելիքն առաջին հերթին բոլորի համար հավասար հնարավորություններ ստեղծելն է, և հետո արդեն բոլորի համար հասու հնարավորությունների այդ նշաձողը քայլ առ քայլ բարձրացնելը նոր մակարդակի և նոր մակարդակների:

Եվ այսօր շատ կարևոր է արձանագրել. մեր դպրոցներում կան տասնյակ հազարավոր աշակերտներ, մեր համալսարաններում կան հազարավոր ուսանողներ, և ի՞նչով է պայմանավորված, որ այսօր մրցանակի են արժանանում հենց այս մարդիկ: Իհարկե, որևէ կասկած չկա, որ մրցանակի արժանացած մարդիկ տաղանդավոր են, բայց որևէ մեկը չի կարող ասել, թե մեր երկրի աշակերտների և ուսանողների տաղանդի շրջանակը սահմանափակվում է այսօրվա մրցանակակիրներով: Եվ ուրեմն, ո՞րն է նրանց առանձնահատկությունը, ի՞նչն է նրանց այսօր բերել այստեղ:

Իմ կարծիքով՝ առանձնահատկությունը հետևյալն է. նրանք որոշում են կայացրել զբաղվել իրենցով, որոշում են կայացրել, որ իրենք ուզում են ունենալ այսպիսի հաջողություն և իրենք այդ որոշման իրականացման գործում եղել են առավել սկզբունքային, առավել հետևողական, առավել աշխատասեր: Սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև Նոր Հայաստանում հենց սա է հաջողության գրավականը: Նոր Հայաստանում հաջողության գրավականն այն չէ, թե ով ում բարեկամն է, ով ում հետ ավելի երկար կամ հաճախ շփվելու հնարավորություն ունի, կամ ով ում ինչպես է վերաբերվում:

Նոր Հայաստանում, ազատության պայմաններում յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր հաջողության սահմանը, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր տիեզերքի մասշտաբը, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե որտեղ պետք է կանգնի, որտեղ է ինքը հոգնել և որտեղ պետք է շարունակի նոր եռանդով: Սա է Նոր Հայաստանում ամենակարևոր առանձնահատկությունը յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր քաղաքացու համար: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր մրցանակակիրներին, որ նրանք կայացրել են այդ որոշումը և բավարար ջանք են գործադրել այդ որոշումն ի կատար ածելու, կյանքի կոչելու համար: Նրանց կոչ եմ անում երբեք ու երբեք չկանգնել ոչ մի խոչընդոտի, ոչ մի արգելքի, ոչ մի սահմանի առաջ, որովհետև մեր մեծագույն խնդիրն է չարձանագրել, թե ինչն է հնարավոր և ինչը՝ ոչ, մեր մեծագույն խնդիրն է՝ արձանագրել մեր նպատակներն ու ընդլայնել հնարավորի սահմանը, որովհետև ժամանակակից աշխարհում հնարավորը չունի սահման, ժամանակակից աշխարհում մարդկային միտքը և հաղթանակը չունի սահման, և մեր մեծագույն խնդիրն է՝ ամեն օր, անընդհատ ընդլայնել մեր հնարավորությունների սահմանը:

Եվ ուրեմն, հարգելի ներկաներ, շատ բարձր եմ գնահատում այս մրցանակաբաշխությունը, կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր ջանք են գործադրել, որոշում են կայացրել, որ պետք է լինի այսպիսի մրցանակ, հետևողական աշխատել են դրա վրա, անկախ ամեն ինչից՝ պահել, պահպանել են այն և ամեն տարվա հետ նրա համար սահմանել ավելի բարձր նշաձող: Հույս ունեմ և համոզված եմ, որ այդ նշաձողն ամեն տարվա հետ ավելի ու ավելի կբարձրանա: Շնորհավորում եմ կազմակերպիչներին, մրցանակակիրներին և մեզ բոլորիս»:

Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվում է 14-րդ անգամ` վերանվանվելով ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակի: Մրցանակաբաշխությանը մասնակցել են 106 ուսանող երկրի 6 առաջատար համալսարաններից, ինչպես նաև 80 աշակերտ հանրապետության ֆիզիկա-մաթեմատիկական ուղղվածություն ունեցող առաջատար 8 դպրոցներից: Այս տարի ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակների են արժանացել 25 ուսանող և 18 աշակերտ: Մինչ այժմ 489 ուսանող և աշակերտ են արժանացել այս մրցանակին։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}